RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2364, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸՙ «ԹԱՄԱՐԱՔՍ» ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐ

«Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել այստեղ սովորողՙ տարբեր տարիքային խմբեր եւ մասնագիտական հետաքրքրության ոլորտներ ներկայացնող ուսանողների համար: «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի պարապմունքները կազմակերպվում են հետեւյալ ձեւաչափով. նախօրոք ընտրված թեմայի շրջանակներում հրավիրված բանախոսը ներկայացնում է ոլորտըՙ ներառյալ պատմությունը, ներկա զարգացումներն ու ապագայի տեսլականը, որից հետո ծավալվում է քննարկում:

Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ուսանողները բանախոսին ներկայացրել են իրենց տեսակետներն ու կարծիքներ փոխանակել, ինչպես նաեւ գիտելիք են ձեռք բերել կորպորատիվ կառավարմանՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարուստ փորձի վերաբերյալ:

Քննարկումից հետո Ռալֆ Յիրիկյանը լսարանին ներկայացրել է իր կյանքի անցած ճանապարհն ու խոսել հեռահաղորդակցության ոլորտում իր կատարած առաջին քայլերի ու մասնագիտական ուղին կերտելու ընթացքում հանդիպած դժվարությունների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաեւ անդրադարձել է ընկերության հաջողության պատմությանըՙ խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության անցած ճանապարհի ու կայացման մասին:

«Թամարաքս»-ի ուսանողների շարքում քիչ չեն այնպիսի մարդիկ, ովքեր արդեն իսկ որոշակի հաջողությունների են հասել իրենց մասնագիտական բնագավառներումՙ աշխատելով առաջավոր ընկերություններում կամ որպես մասնավոր ձեռներեցներ: Ուսանողների մի մասն էլ աշխատում է ստարտափ գործարկելու ուղղությամբ:

«Նպատակները պետք է լինեն հստակ, իսկ ակնկալած արդյունքներըՙ չափելի: Այդուհանդերձ պետք է պատրաստ լինել նաեւ նրան, որ ներդրված ջանքերը գուցե եւ ամենասկզբում հաջողությամբ չպսակվեն: Սակայն պետք է գիտակցել, որ ձեռք բերված հմտություններն ու փորձառությունը մեծ հարստություն ենՙ դրանց ճիշտ կիրառման եւ անձնական աշխատանքի դեպքում: Ցանկացած իրավիճակում պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա եւ չհանձնվել անգամ ակնկալած արդյունքը չստանալու դեպքում»,- հանդիպման մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանի հանդիպումը մասնակիցների հետ ուղեկցվել է հարց ու պատասխանով: Լսարանին հատկապես ոգեշնչել են Ռալֆ Յիրիկյանի պատկերացումները հայրենասիրության վերաբերյալ: «Եթե օրերից մի օր որոշեք լքել Հայաստանըՙ ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով, անպայման վերադարձեքՙ ձեր գիտելիքներն ու փորձը ուղղելով մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մենք պարտական ենք մեր նախնիներին ու հերոսներինՙ հայրենիք ունենալու համար: Մենք պետք է ապրենք մեր հողում, շենացնենք այն ու սերունդներ դաստիարակենք այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Թամարաքս»-ը հիմնադրվել է ամերիկահայ Թամար-Արաքս Բարդակջյանի կողմից: Կենտրոնն առաջարկում է լեզուների ծրագրեր, ուսուցում եւ լեզվի իմացության գնահատումՙ մեծահասակների եւ փոքրերի համար: Կենտրոնում գործում են նաեւ երաժշտական դասընթացներ` ջութակի, դաշնամուրի եւ սոլֆեջիոյի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ