RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 4273, Տպվել է` 358, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ

ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, Մայոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ

2018 թ. ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը (ՊԱՀՀ) ձեռնամուխ եղավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության (ՀՀ ԱԱՌ) վերանայված նախագծի մշակմանը եւ մեթոդաբանական իմաստավորմանըՙ հաշվի առնելով աշխարհում անվտանգության գիտության եւ պրակտիկայի ինտենսիվ նորացումը, թվային դարաշրջանում ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունըՙ ՀՀ ԱԱՌ-ի սկզբունքների եւ հիմնադրույթների հաշվառմամբ:

Այդ գործընթացի հիմքում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գիտական ստաժավորումն էր ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում (ԱՄՆ-ի ՊԱՀ): Ստաժավորման ընթացքում նա նախանշել էր այն հիմնական նորարարական ուղղությունները, որոնց վերաբերյալ հետազոտություններն առանցքային նշանակություն ունեին ՀՀ ԱԱՌ-ի վերանայման համար: Հատկանշական է, որ դեռեւս 2006 թ. ԱՌՀԻ-նՙ ԱՄՆ-ի ՊԱՀ-ի գիտական խորհրդատվություններով, ամերիկյան մեթոդաբանության կիրառմամբ, ինչպես նաեւ ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի ադապտացմամբ դարձել էր ՀՀ ԱԱՌ-ի միջգերատեսչական մշակման գիտական համադասողը եւ, ըստ էության, ՀՀ ԱԱՌ-ի վերանայումը նույնպես մտնում է ԱՌՀԻ-ի առաքելության մեջ:

ԱՌՀԻ-ն պլանավորել էր իրականացնելու ՀՀ ԱԱՌ-ի վերանայման գործընթացը դեռ 2013 թվականին, սակայն այն հետաձգվեցՙ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ հավասարակշիռ անվտանգային հարաբերությունների պահպանման ուղիների վերաիմաստավորման անհրաժեշտությամբ: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմավարական հակասությունների խորացման հետեւանքով վերցված դադարի ժամանակ, ՀՀ ԱԱՌ-ի վերանայման խնդրի իմաստավորման նպատակով ՊԱՀՀ-ի վեց երիտասարդ գիտնական-վերլուծաբաններ 2013-2016 թթ. գիտամեթոդաբանական ստաժավորումներ անցան ԱՄՆ-ի ՊԱՀ-ի Տեխնոլոգիաների եւ ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, Միջազգային անվտանգային հարաբերությունների քոլեջում, Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջում եւ Ազգային անվտանգության ու ռեսուրսների ռազմավարության Էյզենհաուերի անվան դպրոցումՙ կատարելով ոլորտային հետազոտություններ:

Վերջին տարիներին պրոֆեսոր Քոթանջյանիՙ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԳԴՀ-ի, ՉԺՀ-ի եւ Իսրայելի ուղեղային կենտրոններում գիտական ստաժավորումների ընթացքում ձեռք բերված անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները եւ գիտնական-վերլուծաբանների հետազոտական արգասիքները հաջողությամբ ներբերվեցին ՀՀ ԱԱՌ-ի վերանայման գործումՙ հիմքում դնելով ՀՀ-ում հասարակության եւ տնտեսության կայուն զարգացումը անվտանգային հետազոտությունների ու թվայնացման հիման վրա:

Որպես ՀՀ ԱԱՌ-ի վերանայման նորամուծական ուղիՙ 2015-2016 թթ. ՊԱՀՀ-ում մշակվեց Ազգային կիբեռանվտանգության ռազմավարությունը: Տվյալ մոտեցման հիմնավորումն այն է, որ կիբեռանվտանգությունը ծածկում է ազգային անվտանգության տիրույթների ամբողջ համալիրը (կիբեռպաշտպանություն, կիբեռտնտեսություն, կիբեռդիվանագիտություն եւ այլն): Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից եւ փորձաքննվել ամերիկյան պետական գերազանցության կենտրոն հանդիսացող ԱՄՆ-ի ՊԱՀ-ի Տեղեկատվության եւ կիբեռտարածության քոլեջի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ԳհԽ-ի Կոնսորցիումի աշխատանքային խմբի կողմից: Թվարկված հաստատությունները այն գերազանցության կենտրոններն են, որոնք ծածկում են անվտանգությանՙ ամենադինամիկ զարգացող տիրույթները:

ՀՀ ԱԱՌ-ի համակարգաստեղծ հատվածների վերագնահատման նպատակով ՊԱՀՀ-ում մշակվել են կիբեռանվտանգությանը, կիբեռռեսուրսների կառավարման նորամուծական համակարգին, ՀՀ-ում պատերազմի էկոնոմիկայի ռազմավարական ուղենիշներին եւ ՀՀ ԶՈՒ-ի արդիականացմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող չորս կոլեկտիվ մենագրություններ: Նշված ժամանակահատվածում ՊԱՀՀ-ը կոլեկտիվ մենագրություններ է մշակել նաեւ տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերաբերյալՙ ՀՀ ԱԱՌ-ի առաջնահերթությունների համատեքստում, այդ թվումՙ պետության ղեկավարությանը փոխանցել գիտավերլուծական մի շարք զեկուցագրեր:

ՀՀ ԱԱՌ-ի նախագծի վերանայման գործում հաշվի է առնվել նաեւ պրոֆեսոր Քոթանջյանի կողմից ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կերպափոխման մշակումըՙ խորհրդարանական կառավարման համակարգում Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի (Նեղ Կառավարություն) փորձի ուսումնասիրմամբ:

2018 թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի շրջանակներում անցկացված նիստում պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրել է ՊԱՀՀ-ում ՀՀ ԱԱՌ-ի վերանայման նորամուծական ուղենիշները: Իսկ մարտի 24-ին, ՀՀ ԱԱՌ-ի վերանայման ամբողջ գործընթացը եւ դրա նորամուծական ուղենիշները պրոֆեսոր Քոթանջյանը համակարգված կերպով ներկայացրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովին մասնակցած ավագ եւ երիտասարդ քաղաքագետների ու միջազգայնագետների հանրույթին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ