RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3050, Տպվել է` 357, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ. ԹՅՈՒՐՔՅԸԼՄԱԶԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Ֆրեզնոյի պետական համալսարանի գարնանային կիսամյակի համար վերջերս այցելու դասախոս նշանակված դոկտ. Եկտան Թյուրքյըլմազը (տես «ԱԶԳ-ի» հունվարի 19-ի համարը) սկսելով իր դասախոսությունների շարքը, մարտի 7-ին համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճում խոսել է «Հայերը ձայնագրություններում: Երաժշտական հորինումները հայրենիքում (բնօրրանում) եւ Սփյուռքում (1900-1938)» թեմայի շուրջ:

Օսմանյան կայսրությունում եւ սփյուռքի տարբեր անկյուններում թողարկված ձայնասկավառակների օրինակով եւ իրական պատմություններով նա մանրամասնորեն ներկայացրել է երաժշտության հորինման բնագավառում կատարվող ոճային, բովանդակային եւ լեզվական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տեղանքի, տրավմայի եւ նոր մշակույթների հետ առերեսման հետեւանքում:

Թյուրքյըլմազը դոկտորական է պաշտպանել Դյուք համալսարանի մշակութային մարդաբանություն ֆակուլտետում: Ներկայիս Բեռլինի (Գերմանիա) «Forum Transregionale Studien-ի» գիտաշխատող է եւ աշխատում է իր «Վերաիմաստավորելով ցեղասպանությունը: Բռնությունից տուժածները արեւելյան Անատոլիայում 1913-1915 թթ.» մենագրության վրա:

Վերոնշյալ դասախոսության ավարտին երաժշտական իր գերազանց կատարումներով հանդես է եկել ուդի անզուգական վարպետ, արեւելյան երաժշտության մասնագետ Ռիչարդ Հակոբյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ