ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՊՀ-ԻՑ Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հրահանգել է Ուկրաինայի կառավարությանըՙ սկսել երկիրն ԱՊՀ կազմից դուրս բերելու գործընթաց: Ընդ որում, Պորոշենկոյի հրահանգով Մինսկում կփակվեն ԱՊՀ կառույցներին կից ուկրաինական բոլոր ներկայացուցչությունները: Անկախ Պետություների Համագործակցությունից դուրս գալովՙ Ուկրաինան փաստորեն ցույց է տալիս, որ կա՛մ ինքը չի ցանկանում համագործակցել, կա՛մ էլ անկախ պետություն չէ: |