RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3579, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանից ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ Աղվան Վարդանյանը խախտել է կուսակցական կարգապահությունը: Բանն այն է, որ Վարդանյանը դեմ է գնացել կուսակցության որոշմանը եւ կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` ՀՀ վարչապետի պաշտոնում: ՀՅԴ-ն մինչ այդ հայտարարել էր, որ ընտրելու է «ժողովրդի թեկնածուին», ավելի ուշ հստակեցրեցՙ Նիկոլ Փաշինյանին, ու ահա, ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է ասել` «Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր նույնիսկ մեր խմբակցության համար»: Հետո Ռոստամյանն ասել է, որ սա Դաշնակցությունն է եւ բնականաբար կլինեն հետեւանքներ: Հետեւանքն էլ` ՀՅԴ ԳՄ-ի որոշումն էր, որի մասին արդեն ասացի:

Արդյունքում ՀՅԴ-ն կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, Աղվան Վարդանյանն էլ չմասնակցեց քվեարկությանը: Թե ինչ պետք է լինի պարոն Վարդանյանի հետՙ դա ՀՅԴ-ում ներկուսակցական խնդիր է: Մեր խնդիրը բոլորովին այլ տեղ է: Բանն այն է, որ մի շարք պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ չընտրեցին, որովհետեւ դրանից հետո իրենք իրենց չէին հարգի: Ավելին, օրինակ տիկին Արփինե Հովհաննիսյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, որ եթե հիմա ինքը կողմ քվեարկի, Նիկոլ Փաշինյանն իրեն կհարգի՞: Փաշինյանը ժպտաց, ինչից ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ հետեւություններ արեց Արփինե Հովհաննիսյանը , բայց նա դեմ քվեարկեց: Տրամաբանում եմ` այն պատճառով, որ ինքը չի կարող դավաճանել իր սկզբունքներին: Դե այսինքն մարդն ամբողջ կյանքում ասել է Սերժ Սարգսյանը ճիշտ է, ու հիմա ինչպե՞ս ընդունի, որ սխալ է, հա ի՞նչ անենք, որ ինքը` Սերժ Սարգսյանն է ասել` «Ես սխալվեցի»:

Սկզբունք-ժողովուրդ ընտրությունը շատ կարեւոր է, փաստորեն, քանի որ ինչպես տեսնում ենք, շատերը «ժողովրդի կողմից չեն», քանի որ սկզբունքային են: Բայց կներեք, ո՞ւմ են պետք ձեր սկզբունքները, դրանցով ի՞նչ պետք է անեք: Պետք է մնաք հարգվա՞ծ, բայց որտե՞ղ, ո՞ւմ կողմից, պետք է կանգնեք հայելու առջեւ ու ասեք` «Ես հրաշալի սկզբունքային եմ», բայց դա ձեզ ի՞նչ է տալու, բացի մազոխիստական հաճույքներից, եթե իհարկե այդպիսիք լինում են: Հարցն այն չէ, որ երեկ դուք մեկի աշխատողն էիք, ու մեկին էիք անսխալական ճանաչում, այսօր ստիպված եք ուրիշին ճանաչել, հարցն այն է, որ ձեր սկզբունքները չեն ամրագրում ժողովրդի հաղթանակը, իսկ ժողովուրդը հաղթել է, եթե իմաստուն եք` կհասկանաք, որ ուրեմն նաեւ դուք: Օրինակ, դուք կարդացե՞լ եք, թե ի՞նչ է գրել ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավորի մանդատը վայր դրած Գրիգոր Ավալյանի որդին` իմանալով, որ իր հայրը հրաժարվել է պատգամավորությունից: Նա շնորհակալություն է հայտնել հորը, քանի որ այդկերպ հայրը ստիպված չի եղել քվեարկել ժողովրդի դեմ: Այսինքն մարդը դրսեւորել է սկզբունքայնությունը, այս պարագայում` հանուն ժողովրդի:

Գուցե սկզբունքները փոխելո՞ւ ժամանակն է, ավելի ճիշտՙ տեր ընտրելիս միանգամից ու վերջնական ընտրելու: Եթե այդպես է, եթե ուզում եք, կարող եմ մի խորհուրդ տալ. հենց ժողովրդին համարեք տեր, երբեք չեք կանգնի տիրոջը փոխելու ընտրության առջեւ: Հիմա կանգնած եք ու ի դեմս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարում եք` «Աշխարհի վերջն էլ գա, ես թիմ չեմ դավաճանի, մանդատս կդնեմ, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի»:

Պարոնայք, սա թիմ չէ, սա ժողովուրդ է:

01.05.18 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ