RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5143, Տպվել է` 565, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանը, պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ եւ հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին եւ հատկապես շեշտել իր շահագրգիռ մոտեցումը տվյալ հարցի նկատմամբ եւ, միաժամանակ, ընդգծել, որ ՌԱԿ-ը ընտրական օրենսդրության վերաբերյալ ունի մի շարք ուրույն առաջարկներ, պատրաստՙ քննարկելու դրանք մյուս կազմակերպությունների հետ:

Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ, բայց հանձնաժղովը ցարդ որեւէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին, ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն, այլեւՙ անսկզբունքայնություն: Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոննիսյանի պահվածքըՙ անպարկեշտություն:

Արդարեւ, մամուլից մեզ հայտնի է դառնում, որ հանձնաժողովը գումարել եւ գումարում է մի շարք նիստերՙ մասնակցությամբ նաեւ արտախորհրդարանական հատուկենտ ուժերի: Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու, որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ, ստեղծելով թյուր տպավորություն, թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով:

Այս բոլորը ցույց են տալիս, որ այնպիսի օրինագծի մշակման գործը, որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման եւ Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, առաջ է տարվում հին եւ հնացած մոտեցումներով, այսինքն կողմնակալությամբ, ինչը խոսում է նրա մասին, որ տվյալ անձը, օգտվելով իրեն տրված լիազորություններից, չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին, որոնք ասելիք ունեն տվյալ հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ