RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5103, Տպվել է` 543, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐՈՅԱՆԻ ՉՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՊԻԵՍՆԵՐԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԼԱ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Առաջիկա սեպտեմբերի 15-ին Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանի «Taper» դահլիճում ներկայացվելու են որոշակի տեսարաններ Վիլյամ Սարոյանի մինչ օրս չհրատարակված պիեսներից, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Պիեսների այս առաջին ներկայացումը հանդիսատեսների ուշադրությանն է հանձնում մրցանակակիր դրամատուրգ եւ բեմադրիչ Արամ Գույումճյանը : Դերակատարները «Vista Players» տաղանդավոր խմբի դերակատարներն են: Ստանֆորդ համալսարանը հատուկ թույլտվություն է տվել Գույումճյանին օգտվելու Սարոյանի ձեռագրերից, քանի որ նա մագիստրոսի գիտական աստիճանը ստացել էր գրելով չհրատարակված պիեսների վերաբերյալ իր ատենախոսությունը: Գույումճյանը «Էլլի» մրցանակին է արժանացել եւ որպես դրամատուրգ («Ցտեսությունները»/«The Farewells») ե՛ւ որպես բեմադրիչ («Երեք հյուրանոց/«Three hotels»): Նրա պիեսները բեմադրվել են մի շարք քաղաքներումՙ սկսած Լոս Անջելեսից մինչեւ Լոնդոն: Նրա վերջին շրջանի ներկայացումներից են Լեւոն Շանթի «Հին Աստվածների» հիման վրա գրված պիեսը (2014) «Ուրախ հայերը» (2015) եւ «Շարունակում եմ առաջ գնալ» (2017) թատրերկերը:

Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում բեմականացվելիք հատվածները նա վերցրել է հիմնականում «Հայկական օպերան կամ ներկայացումը», «Տունՙ դեպի Հայաստան» եւ «Ուզենք-չուզենք հայ ենք» պիեսներից, որոնք առնչվում են ցեղասպանության, գաղթականության եւ հայրենադարձության թեմաների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ