RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5162, Տպվել է` 548, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՐՆ Է ՇՏԱՊԵԼՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո արդեն վարչապետ դարձած Փաշինյանն ու իր կողմնակիցները բազմիցս խոսել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Ըստ ոչ պաշտոնական որոշումներիՙ այն պետք է տեղի ունենար առաջիկա գարնանը: Բայց Երեւանի ավանգանու ընտրություններից անմիջապես հետո վարչապետն ու իր թիմը սկսեցին ավելի շատ խոսել այդ ընտրությունների մասին: Նույնիսկ օրերս արտերկրում գտնվելով, վարչապետը հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուն պես, մյուս կազմակերպությունների հետ սկսելու է արտահերթ ընտրությունների մասով համաձայնության եզրեր փնտրել:

Ո՞րն էր դրդապատճառը, ինչո՞ւ մինչեւ սեպտեմբերի 23-ը անորոշ ապառնիում կախված խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները վարչապետի թիմում այսաստիճան ինտենսիվացան ավագանու ընտրություններից անմիջապես հետո: Պատճառները բազմաթիվ են, դրանից մեկը, թերեւսՙ ամենակարեւորը, փորձն էրՙ որքան ձայն կհավաքի ՔՊ-ի թեկնածուն ընդհանրապես: Սա, ինչ-որ տեղ, կարելի է ասելՙ քննություն էր Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ, ինչպես գիտեն բոլորը, Հայկ Մարությանին տրված ձայների ճնշող մեծամասնությունը տրվել է, այսպես ասած, վարչապետի «թանկագին խաթեր համար», նամանավանդ այն բանից հետո, երբ քարոզարշավի ժամանակ վերջինս հայտարարեց, որ երեւանցին ընտրելով Հայկ Մարությանին, ընտրում է իրենՙ վարչապետին: Այսինքն ըստ արդյունքների, Հայկ Մարությանին օգտին քվեարկած երեւանցիների թիվն ուղիղ համեմատական է լինելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՔՊ-ի հավաքած ձայներին: Ահա, հենց ստացված քվեների քանակն էլ ստիպում է Նիկոլ Փաշինյանինՙ օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնել, որովհետեւ արդյունքն սպասվածից անհամեմատ վատ էր: Այսպես, երեւանցիների գրեթե կեսը չի մասնակցել ընտրություններին, այսինքնՙ ականջալուր չի եղել վարչապետիՙ Հայկ Մարությանին ընտրելու կոչերին, այսինքնՙ միայն Երեւանում ՔՊ-ն կորցրել է 500 հազար ձայն, 500 հազար մարդու համար ոչ մի նշանակություն չի ունեցել վարչապետի խոսքը. սա լուրջ վտանգ է դեռ երեք-չորս ամիս առաջ գրեթե ամբողջ ազգի համակրանքը վայելող վարչապետի համար: Նաեւ պարզ է դառնում, որ Հայկ Մարությանի ստացած 80 եւ ավելի տոկոս ձայները չեն արտահայտում Երեւան քաղաքի բնակչության մեծամասնության կամքը, քանի որ դրանք ոչ թե ամբողջ երեւանցիների, այլՙ երեւանցիների ուղիղ կեսի 80 տոկոսն է:

Ինչ խոսք, ՔՊ-ի այդ կորցրած ձայները չեն «գտել» ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ մյուսները: Բայց հենց վերջիններիսՙ վարչապետից խռոված միաբանությունն էլ կարող է պատուհաս դառնալ ՔՊ-ի համար, որի մասին, ինչպես ցույց են տալիս քաղաքական զարգացումները, շատ լուրջ մտորումներ ունի Փաշինյանը: Որքան էլ վերոնշյալ կուսակցությունները հավատարմության երդում տան ՔՊ-ին, չպետք է մոռանալ, որ մինչեւ ապրիլ ամիսը նրանք սամուրայի հավատարմություն էին ցուցաբերում նախկին իշխանությանը, որին ամենավատ պահին լքեցին: Վարչապետը կկարողանա՞ պահպանել այնպիսի հավասարակշռված զգուշություն, որ նույն կուսակցությունների կողմից ամենադժվար պահին նավի վրա մենակ չմնա, նամանավանդ, որ խորհրդարանում դեռեւս մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստում, իսկ մարզերում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն սքողված թե բացահայտ նախընտրական պատրաստություններ են տեսնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ