«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Սեպտեմբերի 27, 28-ին Սունդուկյան թատրոնի բեմում պրեմիերա էՙ բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» էպոսն է: Հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանք եւ հայ ժողովրդիՙ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար... Ներկայացումը հանդիսատեսին կմատուցի նոր մոտեցումներՙ ժամանակակից լուծումներով: Բեմադրության հեղինակըՙ Սամսոն Մովսեսյանն է, նկարիչըՙ Վիկտորիա Հովհաննիսյանը , զգեստների նկարիչըՙ Անժելա Գալստյանը , կոմպոզիտորըՙ Վաչե Շարաֆյանը , իսկ պարուսույցըՙ Աիդա Սիմոնյանը : Դերերումՙ ՀՀ Վաստակավոր արտիստՙ Խորեն Լեւոնյան, Հովհաննես Գասպարյան, Սոնա Մաթեւոսյան, Դավիթ Գասպարյան, Արաքսյա Մելիքյան, Անդրանիկ Խաչատրյան, Ծովինար Մարտիրոսյան, Ռուզաննա Հախնազարյան, Լուսինե Կոստանյան : Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ռեժիսոր բեմադրություն անելիս պատմում է իր հեքիաթը. «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը: Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է մտերիմներիդ հետ քո հարաբերություններում, դրսեւորովում է մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»: Ներկայացմանն առավել հանգամանալից կանդրադառնանք պրեմիերայից հետո: |