RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 5341, Տպվել է` 549, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ԱԶԳ»Ի ԵՎ ՆՐԱ ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ, «Հայ Ձայն»

Օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սեւակ Հաճի-Հակոբյանի հայցն ընդդեմ «Ազգ» թերթի եւ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի:

Հիշեցնենք, ավելի քան մեկ տարի առաջՙ 2017թ. հունիսի 27-ին Սեւակ Հաճի-Հակոբյանը դատական հայց էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանՙ ընդդեմ Հակոբ Ավետիքյանի, «Ազգ» թերթի` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, այս մասով փոխհատուցում տրամադրելու, զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու եւ այս մասով փոխհատուցում տրամադրելու պահանջներով :

Վերոնշյալ հայցի համար հիմք էր հանդիսացել մայիսի 25-ին Azg.am-ում հրապարակված «Փորի հատվածի ճարպը եւ սոված ստամոքսը» վերտառությամբ հոդվածը:

«ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվականը եւս անդրադառնալով խնդրին զրուցեց «Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի շահերը ներկայացնող «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հայկ Պողոսյանի հետ, որը ներկայացրեց հայցի վերաբերյալ դատարանի կայացրած վճիռը:

Հայկ Պողոսյանը նշեց, որ իր կողմից դատարանին է ներկայացվել 3 վճիռ, որոնց համաձայնՙ հայցվոր Սեւակ Հաճի-Հակոբյանը Լիբանանի Հանրապետությում 3 անգամ դատապարտվել է եւ կրել իր պատիժը:

««Ազգ»-ի հոդվածում նշված «ֆինանսական տարբեր խարդախությունների համար եռյակ բանտարգելության դատապարտված եւ պատժված Սեւակ Հաճի-Հակոբյանը» միտքը, որը հայցվորը զրպարտություն էր համարել, ըստ դատարանիՙ զրպարտություն չէ: Պատասխանողի կողմից թարգմանաբար դատարանին ներկայացված վճիռների համաձայնՙ հայցվորը բանկային չեկեր է ստորագրելՙ հաշվին այդ գումարները առկա չլինելու պարագայում, ինչի համար եւ դատապարտվել է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համարել է, որ այստեղ որեւէ զպարտություն չկա: Այսինքն, «Ազգ»-ի վերոնշյալ հոդվածում հայցվորի կողմից ներկայացված հատվածները չեն համապատասխանում զրպարտություն եզրույթին»,- նշեց փաստաբան Պողոսյանը:

Անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված մեկ այլ դրույթիՙ իր քաշի հիշատակումը վիրավորանք համարելուն եւ իր հասցեին «վավերական խարդախ» արտահայտություն օգտագործելունՙ փաստաբանը նշեց, որ դատարանը այս պարագայում եւս որոշում է կայացրել, որ դրանք վիրավորանք չեն հանդիսանում:

Դատարանը որոշում է կայացրել, որ սույն հայցն անհիմն է եւ ամբողջությամբ մերժել է այն:

Այսպիսով, հայցվոր Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացրած հայցը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն է համարել, քանի որ այդ հոդվածում զրպարտություն չկա, բացակայում է նաեւ վիրավորանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ