«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ» «ՄԱԿ-ը անընդունակություն է ցուցաբերել անջատողականության դեմ պայքարի հարցում»: Հոկտեմբերի 3-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը ` «Անջատողականությունը, որպես մարտահրավեր միջազգային կարգին» խորհրդաժողովի ընթացքում: «Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է Հայաստանը տնտեսական մեկուսացման մեջ պահելով եւ ուժեղացնելով իր ռազմական ներուժը»,- եզրափակիչ խոսքում նշել է Մահմեդովը: Սա բացահայտ փաստ է, որը միջազգային հարթակում կարող է գործածել հայկական դիվանագիտությունը Բաքվի դեմ: |