ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ ԲՋՋԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՊԱՌԻԿ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Unibank»-Ի ՄԻՋՈՑՈՎ ՙ 0% ԴՐՈՒՅՔՈՎ, 0% ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ ԵՎ 0% ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքերՙ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով եւ առանց որեւիցե սպասարկման վճարի: Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ: Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1,500,000 դրամ է: Կարեւորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքըՙ ապառիկը կձեւակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչեւ 2018թ. հոկտեմբերի 31-ը եւ ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակՙ գնային տարբեր կատեգորիաներում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |