Լավ էր, ճիշտ էր, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրերս երախտագիտությամբ հիշատակեց Էդ. Նալբանդյանի անունը որպես ֆրանկոֆոնիայի հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարի կերտիչի: Նախկին արտգործնախարարը դեռեւս Փարիզում դեսպան եղած տարիներից ի վեր հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որ նման համաժողովի անցկացումը մի երկրում, որը ոչ ֆրանկոֆոն է, ոչ ֆրանկոֆիլ, ...
Քաղցի դեմ համաշխարհային պայքարը 2000 թվականից ի վեր թեթեւ առաջընթաց է գրանցել, սակայն վերջին մեկուկես տարվա փաստերը հույս չեն տալիս, թե արագ բարելավում է նկատվում, գերմանական առաջին հեռուստաալիքին երեկ փոխանցեց «Օգնություն սովյալներին» համաշխարհային կազմակերպության նախագահ Բերբել Դիիքմաննը : Հարավային Ասիայում եւ Աֆրիկայումՙ Սահարայից հարավ գտնվող երկրներում վիճակը ...
Չենք կարող շրջանցել Հայաստանի համար այնպիսի նշանային իրադարձություն, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է: «Ապրել միասին»` սա է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կարգախոսը: Լավ կարգախոս է: Համենայնդեպս` Հայաստանը Մարս մոլորակի վրա չէ, եւ, այո, մյուսների հետ համագործակցաբար ապրելու բանաձեւերը պետք է գտնի: Դրանցից մեկը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում է, իսկ գագաթաժողովը, կարելի ...
Հայաստանի մէջ այն հսկայ պատրաստութիւնները որ տեսնուեցան ընդունելու համար ֆրանսախօս երկիրներու 17-րդ գագաթաժողովը, զիս երկու տարբեր հոգեվիճակներու մատնեցին, մինՙ ուրախութեան ու հպարտութեան, որ Հայաստանի նման պտլիկ երկիր մը ընտրուած է այսպիսի բազմազգեան գագաթաժողովի մը որպէս կեդրոն, միւսըՙ զարմացումի, որՙ մեր ի՞նչն է ֆրանսախօս, կամ ֆրանսական մշակոյթի հետեւող ու կիրառող երկիր, ...
Հայաստանում սկսվեց ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը: Հայաստանը հյուրընկալել է միջազգային ֆրանսախոս հանրությանը, սակայն կա մի բաց, թափուր մի տեղ. մեզ հետ չէ Մեծն Շառլ Ազնավուրը, ով մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ էր սպասում այս օրվան:
Օրերս սրտի կաթվածից մահացել է Արցախյան ազատամարտի հերոս Արայիկ Խանդոյանը (1971-2018), ով առավելապես հայտնի էր որպես «Միայնակ գայլ»: Այդ անվամբ նրան կնքել են պատերազմի տարիներին, մարտական ընկերներըՙ բացառիկ արիության համար: Խանդոյանը 17 տարեկան հասակում կամավորագրվել է Արցախյան շարժմանն ու անցել փառավոր մարտական ուղի: Հանդիսանում է հայ ազատագրական պայքարի վերջին շրջափուլի ...
Հոկտեմբերի 8-ին, Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետների լսարաններից մեկն անվանակոչվեց անվանի լեզվաբան, դոկտոր, պրոֆեսոր, հայերենագիտության մեծ երախտավոր Մանվել Ասատրյանի անվամբ:
1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը, 20-րդ դարի հայոց պատմության ամենաամոթալի դիվանագիտական ձախողումներից մեկն էր: Համաձայն նոր պայամանագրիՙ ստորագրող երկրների (Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետություններ, Օսմանյան Թուրքիա, Ռուսաստանի ՍՖՍՀ) միջեւ չեղարկվում էին կնքված բոլոր նախկին պայմանագրերըՙ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի: Այդպիսով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գծվեց նոր ...
Առաջիկա դեկտեմբերին Ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպման մասին որոշումը արդեն կարելի է համարել կայացած փաստ, քանի որ դրա իրականացման համար բոլոր խոչընդոտները վերացված են: Դա պարզ դարձավ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից հետո եւ հետագայում 15 հանրապետական պատգամավորների հայտարարության արդյունքում:
Վերջին օրերի քաղաքական զարգացումները, եթե, իհարկե, կարելի է այդ քաղաքական մարմնավաճառությունը զարգացում անվանել, ցույց տվեցին, որ վարչապետի ու իր թիմի երազած դեկաբրիստական.... ներեցեքՙ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները մոտենում են իրենց վարչապետաշահ վախճանին:
Ես չգիտեմ, թե ո՞վ է դավաճանել Հանրապետական կուսակցությանը, բայց այն պատգամավորները, որոնք համաձայն են խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնել, ամենեւին էլ դավաճան չեն: Բանն այն է, որ որպեսզի ինչ-որ խմբի դավաճանես, պետք է որ այդ խումբը որոշակի գաղափարախոսության կամ արժեքների կրող լինի: Հիմա, ի՞նչ ընդհանուր գաղափարախոսություն ունեն, օրինակ, Կարեն Բեքարյանն ...
Այս օրերին, երբ մեր երկրում ընթանում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ դրան ուղեկցող մի շարք միջոցառումները, բնականաբար հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում ֆրանկոֆոնիա, ո՞վքեր են ֆրանկոֆոնները եւ ո՞րն է նրանց առաքելությունը: Քանի որ մեր հասարակությունն այնքան էլ լավ չգիտի այդ հարցերի պատասխանները, կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել դրանց համառոտ տարբերակները:
Չնայած Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց Հայաստան է ժամանել այդ երկրի քաղաքացի, ընդ որումՙ առանց գլխաշորիՙ Սոֆյան: Տիկինը ռոբոտ է, աշխարհում ամենախելացին, խոսում է անգլերեն, բայց խոստացել է, որ կսովորի նաեւ ֆրանսերեն ու հայերեն (եթե գնա Էստոնիա, ապա կխոստանա սովորել էստոներեն): Պետք է նկատել, որ Սոֆյան ամեն ...
Հայաստանի Հանրապետությունում ամենատարեց մարդը 113 տարեկան եղեգնաձորցի տատիկ է: Նրան 2 եւ 3 տարով զիջողները նույնպես կանայք ենՙ Երեւանից: Ուղիղ 100 տարեկան 67 մարդ է ապրում մեր երկրում, 90-ը լրացածների թիվն անհամեմատ մեծ էՙ 7.210:
Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնը 2012 թուականից հայրենիքում ձեռնամուխ է եղել լիբանանահայ նշանաւոր արձակագիր, քննադատ եւ հրապարակախօս, «Սփիւռք» շաբաթաթերթի նոյնքան նշանաւոր խմբագիր Գէորգ Աճեմեանի հայագիր ամբողջական ժառանգութեան լոյսընծայումին: Առաջին երեք հատորներում ի մի են բերուած նրա հետագիծ ձգած լաւագոյն արձակ գործերըՙ պատմուածքներ, վիպակներ եւ վէպեր, ...
Մեկ ամսից Մոսկվայում տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) համաժողովը, որտեղ տեղի կունենան կազմակերպության նախագահի ընտրությունները: Ասոցիացիայում անցյալ տարի թեժացած ֆինանսական սկանդալից հետո շատերն են ուշի-ուշով հետեւում նախընտրական գործընթացներին: Առավել եւս, որ նախագահի պաշտոնին հավակնում է AIBA-ի նախագահի այժմյան պաշտոնակատար Գաֆուր Ռահիմովը, որի թեկնածության դեմ հանդես է գալիս Միջազգային ...
Հետհեղափոխական շրջանի զարգացումները Հայաստանում, ցավոք, գնում են բոլոր նախորդ հեղափոխություններին բնորոշ ճանապարհներով: Գործող իշխանությունները խոր անվստահություն ունեն այսպես կոչված հակահեղափոխական ուժերի նկատմամբ, իսկ վերջիններս էլ սարսափում են երկրում Նիկոլ Փաշինյանի անսահմանափակ դիկտատուրայի հաստատման հեռանկարից: Ներկա քաղաքական ճգնաժամի ակունքն այստե՛ղ էՙ երկուստեք անվստահության այս կործանարար վիհի մեջ: Եվ նախկինները, անկեղծ ասած. ...
«Փառաբանելով հայկական համայնքի արվեստն ու մշակույթը սկսած 4-րդ դարից քրիստոնեությունն ընդունելուց մինչեւ 17-րդ դար նրանց առաջնային դերը միջազգային առեւտրի ճանապարհներում, այս ցուցահանդեսը շեշտադրում է մասնավորապես, թե ինչպես հայերը ազգային որոշակի ինքնություն կարողացան մշակել ու զարգացնել իրենց հայրենիքում եւ թե ինչպես կարողացան պահպանել եւ անհրաժեշտության դեպքում վերափոխել-հարմարեցնել իրենց ավանդույթները աշխարհով մեկ ...
Այս օրերին, երբ հասարակությունը բավականին քաղաքականացված է, կրքերն էլ օր օրի շիկանում են եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ սարերի հետեւում չեն, կուսակցությունների դերակատարությունը գնալով խիստ կարեւորվում է: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ մամուլում ու ԶԼՄ այլ միջոցներում ամենաշատ գործածվողներից է «կուսակցություն» բառը: Իսկ թե դրանք ինչ են իրենից ներկայացնում, ...
Սեպտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական ծառայության շտաբ-կամավորական աշխատանքների (հասցեՙ Կորյունի 19ա) սեզոնային ամփոփոիչ հանդիպումը: Տեղում ներկա էին վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործող կամավորներ, լրագրողներ եւ այլք:
2007թ. շրջադարձային տարի էր Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների իրականացման ենթակառուցվածքների զարգացման համար, քանի որ ՀՀ կառավարության կողմից 2007թ. մարտի 7-ին ընդունվեց «Տնտեսագիտական ուղղվածություն ունեցող գիտական կազմակերպությունների վերակազմակերպման մասին» թիվ 271-Ա որոշումը, որով խնդիր էր դրվել ճյուղային ենթակայության 3 ինստիտուտներՙ «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» ու «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ...
Թուրքական Yeni afak թերթի անգլերեն հրատարակությունը, որը մոտիկ է համարվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սենսացիայի հավակնող վերտառությամբ հրապարակել է հոդված «ԱՄՆ-ը ձգտում է Իրաքի եւ Սիրիայի որոշ շրջաններ միավորել նավթային ու գազային ռեսուրսների շահագործման համար» հոդվածը:
Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայցի (NAASR), Հայոց պատմության Տարաքչյան-Ջաֆարյան ամբիոնի եւ Թաֆթս համալսարանի հայկական ակումբի հովանավորությամբ հոկտեմբերի 4-ին Թաֆթսի շրջանավարտների հանդիպման դահլիճում պրոֆ. Քրիստինա Մարանջին ներկայացրել է իր վերջերս հրատարակված գիրքը «Հայաստանի արվեստը: Ներածություն» խորագրով (The Art of Armenia: An Introduction. Oxford University Press), որտեղ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 30-ը (ներառյալ), ցանկացած սմարթֆոնի գնորդ հնարավորություն կստանա մասնակցելու 27 «iPhone SE» 32 ԳԲ եւ 54 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը: