«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018
| | Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00) | Ընթերցված է` 4385, Տպվել է` 504, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Հոկտեմբերի 15-ին Երեւանումՙ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը հայաստանյան լրատվամիջոցներին է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակը, որտեղ կոշտ քննադատության է ենթարկվում «միջազգային կոալիցիան»ՙ սիրիացիների դեմ տեւական ժամանակ հանցագործություններ սանձազերծելու մեղադրանքով: Մասնավորապես ընդգծված բողոքի նոտայով է խոսվում հոկտեմբերի 13-ին եւ 14-ին Դեր-Զորի նահանգի Հաջին քաղաքի ռմբակոծման մասին, որի ժամանակ ամերիկացիները գործածել են միջազգային նորմերով արգելված սպիտակ ֆոսֆոր, ինչի հետեւանքով էլ զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներՙ հիմնականումՙ կանայք եւ երեխաներ: | | | |
|
| |