RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3117, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԳՈՐԾԵԼՈՒՑ».- ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

Որքանո՞վ են կարեւոր կառավարման գործիքները եւ ինչպե՞ս օգտվել դրանցից` հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան եւ պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար: Կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած դասախոսությանը մասնակցել է շուրջ 250 ուսանող:

«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության եւ կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում եւ այդ հիմքի վրա` ռազմավարության մշակում եւ իրականացում` ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը եւ դրա կարեւոր բաղադրիչը` գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձեւավորումն ու հետեւողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարեւոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հանդիպման այս ձեւաչափն ապագա մասնագետների համար կարեւոր հարթակ է` առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու եւ ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման եւ բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ