RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3140, Տպվել է` 487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԶԱԽՈՅԻՑ ՎԱՀԻԿ ՔԱՄԱԼ ՍԵՐԱՆՅԱՆԸ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանական ընտրությունները ընթացան բավականին բարդ իրավիճակումՙ նկատի առնելով բուռն մրցակցությունը Բարզանիների եւ Թալաբանիների կողմնակից կուսակցությունների միջեւ: Հյուսիս Արեւելքում Իրանի սահմանակից Սուլեյմանիյե քաղաքը Թալաբանիների ազդեցության տակ է գտնվում, գլխավորապես բնակեցված քրդերով: Իսկ Էրբիլը, Դհոկը, Զախոնՙ իշխող Քրդական Դեմոկրատական կուսակցության ղեկավարներ, նախագահ Մեսուդ Բարզանիի եւ Նեչրվան Բարզանիի ազդեցության շրջաններն են: Այստեղ արդեն ամերիկյան 5 ռազմաբազաներ են կառուցվել եւ կառուցվում են, ապրում է նաեւ քրիստոնեական ստվար ազգաբնակչությունՙ ասորիներից, քաղդեացիներից եւ հայերից բաղկացած: Այնպես որ ընտրությունների նախնական արդյունքները եւ վերահաստատված հայտարարության միջեւ տեղի ունեցան բազմաթիվ փոփոխություններՙ որոնցից զերծ չմնաց նաեւ հայկական գաղթօջախը:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր դարձավ Վահիկ Քամալ Սերանյանը Զախոյից, 497 քվեով: Առաջին հաշվարկման ժամանակ ընտրվել էր Երվանդ Նշան Ամինյանը-Մարկոսը Դհոկից, որն գրավեց երկրորդ տեղըՙ 489 «ձայնով»: Հավրեզի «Առյուծ» Մուրադ Մարտիրոս Վարդանյանը գրավեց 3-րդ տեղը թեկնածուների մեջՙ 476 քվեներով: Ընտրության մասնակցած մյուս հայ թեկնածուներըՙ Էդգար Հակոբ Պետրոսը , Նուբար Սիփան Ղարիբը Էրբիլից , դժբախտաբար չկարողացան մուտք գործել խորհրդարան:

Հեռախոսով կապվեցինք Զախո, շնորհաւորելով Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի նորընտիր հայ պատգամավորին: Վահիկ Քամալ Սերանյանի ծնողներն ու գերդաստանը Քրտական Ազգային Ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից են եղել ու մեծ հեղինակություն են վայելում Թուրքիայի սահմանամերձ Զախոյի եւ Դհոկի նահանգում, թե՛ հայկական եւ թե՛ քրդական ղեկավարության մոտ: Շուտով կը հրատարակենք նաեւ հարցազրույցՙ Վահիկ Քամալ Սերոնյանի հետ, իր նոր պաշտոնին հաստատվելուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ