RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2651, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՆԿՈՒՂԻՑՙ ԼՈՒՍԱՎՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ

Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրեւներն ու ցուրտն այլեւս չեն մտահոգում: Թեեւ այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվումՙ մինչեւ 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերեւույթից 1100մ. բարձրության վրա, նախկին խնդիրներն այլեւս չկան: Երեք տարի առաջ գնված կիսակառույցի փոխարեն, ընտանիքն արդեն նոր տուն ունի: Մինչեւ բնակարանամուտի բերկրանքը, Նազլուխանյանները ստիպված են եղել ապրել շինության նկուղումՙ բնակվելու համար հարմար միակ հատվածում: Կիսակառույցը եղել է առանց ծածկի եւ ոչ ամբողջական պատերով:

«Շուրջ վեց տարի ընտանիքիս հետ ապրել եմ իմ հայրական տանը, որտեղ առանց այդ էլ նեղվածք էր: Հետո հնարավոր եղավ գնել այս կիսակառույցը: Եվ եթե բնակարանաշինության նման ծրագիր չլիներՙ երեխաներս ստիպված էին լինելու դեռ երկար ապրել նկուղում: Գուցե այնտեղ անցներ նրանց ամբողջ մանկությունը, որը խոնավությունից ու մթից դարձել էր տխուր: Նրանք անընդհատ հիվանդանում էին: Դուք ոչ թե միայն տուն եք կառուցում, այլեւ ուժ ու լույս եք տալիս»,- ասել է ընտանիքի հայրըՙ Կամսարը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ընտանիքը հաշված ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան ուր կան եւ՛ կոմունալ բոլոր հարմարությունները, եւ՛ լուսավոր ապագայի նկատմամբ հավատը:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Նազլուխանյաններինՙ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը եւ ընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որեւէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարեւորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլՙ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաներըՙ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելուՙ անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգեւորությամբ են նրանք հետեւում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին. ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր եւ վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո, ինչպես է փոխվում նաեւ ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանըՙ բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում, որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թէՙ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ