RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՎԻՐՅԱԼ ԽՄԲԱՎԱՐ ԱՐՍԵՆ ՍԱՅԱՆԸ

Հ.Ծ.

Խոր վշտով տեղեկանում ենք, որ Մ. Նահանգներում 89 տարեկանում հոկտեմբերի 5-ին վախճանվել է նվիրյալ խմբավար, դաստիարակ եւ բարերար Արսեն Սայանը: Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին:

Արսեն Սայանը ծնվել էր Սիրիայում: Սովորել էր տեղի Մխիթարյան հայրերի վարժարանում: 1949-ին ավարտել էր Անթիլիասի (Լիբանան) Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը եւ Հալեպ վերադառնալով անցել մանկավարժական աշխատանքիՙ դասավանդել էր հայոց լեզու, պատմություն եւ երաժշտություն հայկական մի շարք դպրոցներում: Եղել էր Հալեպահայ թեմի մայր եկեղեցու դպրապետը եւ հիմնել «Շողակն» երգչախումբը: 1957-ին տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, որտեղ 1960ին հիմնել էր «Քնար» երգչախումբը, իսկ 1970-ինՙ նաեւ «Անի» երգչախումբը: Միջանկյալ տարիներին (1963-67) երաժշտությանը նվիրված մաեստրոն Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցում մասնագիտացել է խմբավարության մեջ եւ պաշտպանել ատենախոսություն «Հայ հոգեւոր երաժշտությունը միջին դարերում» թեմայով: 25 երկար տարիներ վարել է «Ամերիկայի ձայնի» հայկական հաղորդումների երաժշտական-մշակութային բաժնի տնօրենի եւ պրոդյուսերի պաշտոնը: Հանգստյան է կոչվել 1995 թվին: Հինգ տարի անցՙ 2000 թվականին, «Քնար» եւ «Անի» երգչախմբերը նշել են հայ երաժշտությանը նվիրված նրա անձնուրաց գործունեության 50րդ տարեդարձը:

Հայաստան այցելել էր 2014-ին մասնակցելու իր իսկ նվիրատվությամբ ՀՕՖ-ի միջոցով «Արգավանդի» երաժշտական դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Արարատի համայնքը այդ դպրոցը վերանվանել է նրա անունով: Երեւանում գտնվելու օրերին այցելել է նաեւ իր մայր բուհը, Կոմիտասի անվան երաժշտանոցը, որտեղ հանդիպել է «Արսեն Սայան» կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ:

Կոնսերվատորիայի առաջադեմ ուսանողները շարունակելու են օգտվել կրթաթոշակների այդ ֆոնդիցՙ շնորհիվ Արսեն Սայանի այրու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ