«ԿԱՄՔ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպությունը, որը վերջին շրջանում ակտիվ պայքար է մղում ԼԳՏԲ համայնքի քարոզի դեմ, նոյեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան էջում տարածել է հերթական հավաքի մասին ծանուցումը։ Ինչպես ենթադրվում է տեքստի բովանդակությունից, սպասվող հավաքը «ԿԱՄՔ»-ի մինչ օրս եղած ամենամասշտաբային միջոցառումն է լինելու։ «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 11։00-15։00-ը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հանրային հավաքՙ հանուն հայ ավանդական ընտանիքի եւ ազգային-հոգեւոր արժեքների։ Այնտեղ տեղի կունենա ազգային միջոցառում, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայկական արժեքների։ Հավաքի ընթացքում ելույթ կունենան նախաձեռնության անդամները, խնդրով մտահոգ քաղաքացիներ։ Վերջում, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ տեղի կունենա քայլերթՙ դեպի Մաշտոցի պողոտաՙ Մատենադարան» |