ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՈՒԽ-Ն ՈՒ ԵՊՀ-ՌԵՍՏԱՐԱՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Ինչպես տեղեկացանք, նոյեմբերի 8-ին կրկին փոխադարձ մեղադրանքներով իրար են բախվել ԵՊՀ-ում հնաբնակ Ուսանողական խորհուրդն ու նորեկ ԵՊՀ-Ռեստարտ նախաձեռնությունը։ Հիշեցնեմ, որ այս դեպքն աննախադեպ չէ, բայց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, համալսարանի ռեկտորատը լռում է, կամՙ չլռելու պատրանք ստեղծում։ Ուսանողները մտահոգված են համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտով։ |