ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Ըստ Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիներին հանրապետությունում սպառվել է 199.500 տոննա հաց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառվածՙ 204.400 տոննայի փոխարեն: Ի դեպ, հացի սպառման զգալի մասը վերաբերում է վերջին եռամսյակին: Հաշվի առնելով ներգաղթի մասին ամեն օր հասարակությանը կերակրվող լուրերը, պետք է ենթադրել, որ կա՛մ դրանք կեղծ են, կա՛մ ներգաղթյալները «հաց չեն ուտում»: Ավելինՙ տեղացին էլ վերջին քաղաքական զարգացումներից հետո «ախորժակը կորցրել է»: |