RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1334, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԹԵ Ի՛ՆՉ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ Ի՛ՆՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ, ԱՅԼԵՎ ԱՅՆՙ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս Է ԴԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»

Առաջին անգամ Հայաստանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 եւ ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է ԿՍՊ զեկույցՙ հիմնված GRI համաշխարհային ստանդարտների վրա

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարեւոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, իբրեւ ընկերություն, եւ թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու առումով:

Այսպեսՙ առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց, այս անգամՙ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ: Այստեղ ներկայացված են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ընկերության գործունեությունըՙ համաձայն Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000 համաշխարհային ուղեցույցների: Այդ հիմքերն ենՙ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունըՙ արեւային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը, եւ այլն:

Ամենակարեւոր ձեռքբերումը, որը արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներովՙ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքում:

Վերը նշված պարբերական ստուգումները անցնելուՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլեւ օգնում է կանխարգելել խնդիրներըՙ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելինՙ բիզնեսի տեսանկյունից ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաեւ ռազմավարական միջոց էՙ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը մասնավորապես նշում է. «ISO 37001 եւ ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաեւ GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող ընկերությունների համար իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու ցանկությունն ու կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար արդյունավետ գործունեության չափանիշը ոչ միայն առաջատար դիրքերն են հայաստանյան շուկայում, այլեւ` գործունեության մեջ միջազգային ամենախիստ ստանդարտների, այստեղ ուզում եմ հատուկ ընդգծելՙ հենց կամավո՛ր ներդրումը», - ասում է Ռալֆ Յիրիկյանը:

Լայն հասարակությանը, հայաստանյան ու միջազգային փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում է ծանոթանալ GRI ստանդարտներին համապատասխան ստեղծված զեկույցին, եւ ներկայացնել դիտարկումներ ու առաջարկներՙ ընկերության գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը եւ նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլեւ այն, թե ինչպե՛ս է դա իրականացվում», - եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ