ԿԱԴՐԵՐՙ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԵՐԻ ՊԱՀՎՈՂ Կ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Նոյեմբերի 20-ին ադրբեջանական report.az լրատվական կայքը կադրեր է հրապարակել արդեն մոտ կես տարի Ադրբեջանում գերի պահվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դատավարությունից: Հիշեցնեմ, որ վերջինս Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է, եւ 2018թ. հուլիսի 15-ին մոլորվելով եւ հայտնելով սահմանից այն կողմՙ գերեվարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ համարվել «հայ դիվերսանտ», ով պատրաստվում էր «ահաբեկչություններ իրականացնել» Ադրբեջանում: Դեռ հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հերքել էր Կարեն Ղազարյանիՙ ծինծառայող լինելը: |