ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՉԿԱՏԱՐԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ «Խարույկ» արշավական ակումբը հրապարակել է կադրեր, որտեղ դեռեւս Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում Երեւանի Լենինգրադյան փողոցը վերանվանել Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Տեսանյութին կից, ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանն , որը վերջին տարիներին հայտնի է իր բնապահպանական ակցիաներով, հայտնել է, որ ինքն ու իր ընկերները վարչապետի պաշտոնակատարին հիշեցնելու են նախկինում խոստացածը: |