ՀՀԿ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸՙ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԻՆ» ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Նոյեմբերի 27-ին ՀՀԿ շտաբը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանիՙ նախընտրական քարոզարշավի ընթացքում որդեգրած կեցվածքը, արտահայտությունները: Հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանը ոտնահարում է մարդկային ու բարոյական մի շարք օրենքներ: «Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իավունքների պաշտպանի եւ միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը» ,- ասված է հայտարարության մեջ: |