ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան Անցյալ դարի պերեստրոյկայի 80-ական թվականների վերջում Ղազախստանում խորհրդային համակարգին բնորոշ ծանրաշարժ պետական ապարատի կոնկրետության եւ արդյունավետության մասին խոսք չկար: Այնինչ ժամանակները փոխվում էին եւ պահանջվում էին այլ որոշումներ, կառավարման այլ ձեւՙ նախագահական: Անկախ Ղազախստանում նախագահության ինստիտուտի կայացման սկզբի օրը իրավամբ համարվում է 1991թ. դեկտեմբերի 1-ը: Հենց այդ օրը հանրապետությունում, որն արդեն համարյա ինքնիշխան էր, առաջին անգամ անցան համաժողովրդական նախագահական ընտրություններ: Դրանցում այդ պահին պետության արդեն գործող ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը ստացավ ընտրողների ձայների 98,7 տոկոսը: Տասն օր անց նախագահը ստորագրեց օրենք Ղազախական ԽՍՀ-ն Ղազախստանի Հանրապետություն վերանվանելու մասին: Իսկ դեկտեմբերի 16-ին Գերագույն Խորհուրդը հռչակեց նրա անկախությունը: 2012թ.-ից սկսած Ղազախստանում ամեն տարի նշում են Առաջին նախագահի օրը: Դա հարգանքի եւ հիշատակի տուրք է մի իրադարձության, որն ամբողջ պետության տարեգրության մեջ ամենանշանակալիցներից մեկը դարձավ: Իրադարձություն, որը տեղի ունեցավ ղազախական պետականության կայացման եւ սպասված ինքնիշխանության ձեռքբերման ճակատագրական օրերին: Նուրսուլթան Նազարբաեւը, ստանալով ընտրողների ձայների համարյա 100 տոկոսը, սկիզբ դրեց անկախ Ղազախտանի երկար, փշոտ, բայց արդյունքում հաջող ճանապարհին, որի համար բնակչությունը նրան ամենաբարձր վստահությունն էր ցուցաբերելՙ անելով պատասխանատու եւ վճռական ընտրություն ուժեղ եւ բարգավաճող պետության օգտին: Ղազախստանում նախագահական ինստիտուտի շնորհիվ հնարավոր եղավ կառուցել բոլորովին նոր, շուկայական տնտեսություն, որը համապատասխանում է ժամանակի ոգուն: Ստեղծվեց նախարարների կաբինետ, իսկ այն ժամանակվա Գերագույն Խորհուրդը վերակազմավորվեց իբրեւ ժամանակակից երկպալատ խորհրդարան: Հետո ձեւավորվեցին Ղազախստանի Ժողովրդի ասամբլեան եւ հանրապետության համար ուրիշ կարեւոր կառույցներ: Երկիրը անցավ կառավարման նոր համակարգի, որն ինչպես որ անհրաժեշտ էր, այնպես էլ մնում է անհրաժեշտ եւ արդյունավետ մեր օրերում: Բայց որպեսզի այդ բոլորը հնարավոր դառնար, անհրաժեշտ էին արմատական վերափոխումներ: Մասնավորապես, անցում կառավարման նախագահական ձեւի: Որպեսզի հասկանալի լինի այդ քայլի ողջ նշանակությունը, հարկավոր է ամբողջության մեջ պատկերացնել այն պայմանները, որոնցում էր գտնվում անցումային ժամանակաշրջանների խաչմերուկում գտնվող խորհրդային Ղազախստանը: Չինացիները մի իմաստուն ասույթ ունեն. «Աստված չանի ծնվել փոփոխությունների ժամանակաշրջանում»: Դա իսկապես արդար ասացվածք է: 1990-ականների սկզբին, երբ դեռ ամենուրեք իշխում էր պերեստրոյկան, որի հեղինակը Գորբաչյովն էր, բազամիլիոնանոց երկրում մինչ այդ չտեսնված սահմանների հասած աղքատացման պահին դեֆիցիտ էր բառացիորեն ամեն ինչ: Մարդիկ կանգնած էին բազմակիլոմետրանոց հերթերում հացի, կաթի, շաքարի ու կարագի համար: Միլիոնները շարժվում էին քարտերով, տեղեկանքներով եւ ցուցակավորված թղթիկներովՙ երազելով ամենատարրական բաները: Բայց ամենասարսափելին այնուամենայնիվ այլ բան էրՙ մարդիկ չգիտեին ինչ սպասել: Այն ժամանակների իրադարձությունների ականտեսները վկայում են, որ բոլորը պարզորեն հասկանում ու զգում էին, որ ԽՄԿԿ իշխանությունն իր վերջի հոգեվարքն է ապրում եւ օդում ճախրում էր այն միտքը, թե նավը մնացել է գործնականում առանց նավավարի եւ կարող է սուզվել: Պետք էր մարդ, անհատականություն, որը կարող էր ջրի երեսին պահել այդ նավըՙ ղեկավարելով բոլորովին այլ կերպ: Իսկ մեծ երկրի մասշտաբով այդպիսի մարդ չկար եւ ԽՍՀՄ-ն այնուամենայնիվ սուզվեցՙ իր հետ տանելով հսկայական եւ մինչ այդ անհաղթելի համարվող համաշխարհային գերտերությունը: Բայց ամենավերջին մոտՙ 1990թ. մարտին, հիմնվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնը: Նախագահ դարձավ Միխայիլ Գորբաչյովը, որը ծնել էր պերեստրոյկայի դարաշրջանը: Նույն տարվա ապրիլին այդպիսի պաշտոն հայտնվեց նաեւ Ղազախստանում: Հին պաշտոնի նորացված նախագահական կարգավիճակում ընտրվեց այն պահին Կոմունիստական կուսակցության Կենտկոմի այն պահին առաջին քարտուղար Նուրսուլթան Նազարբաեւը: Ընդ որում սկզբնական շրջանում, իր վերջին օրերն ապրող աբողջատիրության եւ Կենտրոնի, խորհրդային պատգամավորների անվերապահ իշխանության պայմաններում նորաթուխ նախագահի իշխանությունը բավականաչափ սահմանափակ էր, փաստացի ձեւական: Այստեղ Նուրսուլթան Նազարբաեւն անում է հենց այն պատմական եւ միակ ճիշտ քայլը: Լինելով պետության գործող ղեկավար, ընտրված լինելով նախագահի պաշտոնում 1990թ. ապրիլին Գերագույն Խորհրդի կողմիցՙ հակառակ ամեն ինչի, որպեսզի ամրապնդի նախագահի իշխանությունը եւ դրանով փրկի երկիրն էլ ավելի մեծ ավերից եւ քայքայումից, նա գիտակցորեն գնաց համաժողովրդական ընտրությունների: Առջեւում, ըստ ամենայնի, կար եւս լիազորությունների չորս տարի եւ կարելի էր հանգիստ աշխատել, ռիսկի չդիմել: Այնինչ կանխատեսման իմաստություն եւ անվիճելի վճռականություն ունեցող Նազարբաեւը խաղադրույքը դնում է սեփական վերընտրման վրա եւ դուրս է գալիս ամբողջ ժողովրդի առաջ այլընտրանքային ընտրությունների: Հենց դրա համար էլ Առաջին նախագահի տոնը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 1-ին, որովհետեւ սկսած հենց այդ օրվանից պետության ղեկավարը ստացավ բարձրագույն լեգիտիմությունՙ ընտրված լինելով, ինչպես եւ կարգն է, ժողովրդի կողմից, այլ ոչ թե անդեմ պատգամավորների: Ղազախստանում նախագահության ձեւավորման գործընթացը տեւել է տարիներ: Իրավական ձեւակերպումը տեղի ունեցավ 1995թ. Սահմանադրության ընդունմամբ: Իսկ կառավարման նախագահական ձեւը քաղաքական իրողություն դարձավ Գերագույն Խորհրդի ինքնալուծարումից հետոՙ 1993թ. վերջին: Այն պահին դեռեւս խորհրդային դարաշրջանում ընտրված ժողովրդական պատգամավորների իշխանությունն ավարտվեց: Ըստ էության լինելով երկրի համաժողովրդական ճանապարհով ընտրված առաջին նախագահըՙ Նուրսուլթան Նազարբաեւը հետագայում ստացավ ազգի առաջնորդի վաստակած կարգավիճակ: Նա արեց գլխավորըՙ ստեղծեց պետություն, անկախ Ղազախստանի Հանրապետություն: Նրա ջանքերի շնորհիվ էլ ստեղծվել է ղազախստանյան ժամանակակից հասարակությունը, տնտեսությունը, ինքըՙ պետականությունը, որը գծագրվել է պետական սահմաններով, որոնք Ղազախստանում նախկինում փաստորեն երբեք էլ չեն եղել: Եվ այս ամենը մի մարդու շնորհիվ, որն այդ երկրի գործող նախագահն է: |