RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2171, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐԱՆԴՈՆ-ՁԻԹՈՂՑՅԱՆ ՖԻԼՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հ.Ծ.

Օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ հայազգի Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ «Ամերիկյան հայելի: Անմահության ազդարարում» («American Mirror-Intimations of Immortality») ֆիլմը վերջերս Լոս Անջելեսում կայացած վավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակիՙ տրամադրված «Փարաջանով-Վարդանով ֆիլմ ինստիտուտի» կողմից: Ռեժիսոր Արթուր Բոլդերի ֆիլմին ընդհանուր առմամբ չորս մրցանակ է շնորհվելՙ լավագույն նորարարական ֆիլմ, լավագույն կինեմատոգրաֆիա, լավագույն կոմպոզիտոր եւ գլխավոր մրցանակ անվանակարգերում: Գլխավոր մրցանակը շնորհվել է Սյուզան Սարանդոնին: Դրա նախկին մրցանակակիրները եղել են Էմմա Թոմպսոնը, Մարտին Սկորսեզեն եւ Ժան Վիգոն: Պրոդյուսեր Դեյվիդ Շարայի ֆիլմում նկարահանվել են նաեւ Ֆլորենս Ֆեվրը, Աշլի Հինշոուն եւ Հիլարի Ռոդան:

Ֆիլմը վավերագրականի եւ գեղարվեստականի յուրօրինակ միաձուլում է, որտեղ նվիրյալ նկարիչ Տիգրանը փորձում է անցյալի վարպետների ոգին վերակենդանացնել նյույորքյան սոցիալ-մշակութային ռեալիզմի նորագույն տիրույթում: Երեք տարվա ընթացքում նկարահանված ֆիլմը հազվագյուտ էքսկուրս է, թե ինչպես արվեստագետը կարող է հասնել հաջողությունների եւ ճանաչման: Ֆիլմի վերնագիրը առնչություն ունի անգլիացի բանաստեղծ, լեյկիստներիՙ «լճային դպրոցի» հիմնադիր-գաղափարախոսներից Ուիլյամ Ուորդսուորդի (1770-1850) գրած վաղ մանկական հիշողություններին նվիրված ներբող-պոեմի հետ: Ֆիլմի երաժշտությունը գրել է Մարկ Պետրին :

Նկար 1. Սարանդոնըՙ Բոլդերի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ