«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԻ» ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՐՈ ԱԹԱՅԱՆ, Մոսկվա Անցյալ դարի 70-ական թվականների վերջերին ես նշանակվեցի որպես հայկական հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակիցՙ Մոսկվայում ու հենց այդ ժամանակ էլ այստեղ հիմնեցի մեր հանրապետությունից դուրս առաջին թղթակցական կետը: Այն գործեց մինչեւ 1994 թվականը, երբ մեր հանրապետության ղեկին հայտնված մի քանի անհեռատես ու կարճամիտ երիտասարդ-ղեկավարներ հանկարծ գտան, որ Մոսկվան այլեւս մեզ համար անցած էտապ է ու այնտեղ բնակվող մեր մեծաքանակ ու բոլոր առումներով նշանակալից հայկական գաղթօջախի կյանքը կորցրել է հայկական հեռուստատեսությամբ ու ռադիոյով լուսաբանվելու անհրաժեշտությունը: Սակայն ինչ էր այդ ժամանակ իրենից ներկայացնում Մոսկվան... Չնայած այդ տարիների Խորհրդային Միությունում շարունակվող խորը ճահճացմանն ու ճգնաժամին, նրա մայրաքաղաքի կյանքը միշտ էլ հագեցած էր բազմազան ու դինամիկ, բուռն հասարակական ու փոփոխական իրադարձություններով: Նման բազմազանությամբ ու հագեցվածությամբ էր ընթանում նաեւ Մոսկվայի հայկական բազմահազարանոց համայնքի հասարակական-քաղաքական, գիտական ու մշակութային կյանքը: Իսկ իմ, որպես հայ լրագրողի, գործունեության առյուծի բաժինը նվիրված էր հենց մեր համայնքի կյանքի լուսաբանմանը: Պատկերացրեք... Կրեմլի համագումարների պալատում, Արհմիությունների Սյունազարդ դահլիճում, կամ մի որեւէ այլ հանդիսությունների խոշոր սրահում տեղի է ունենում մեր հանրապետության, կամ ընդհանրապես հայության հետ կապված մի ինչ-որ երեկո, հոբելյանական արարողություն կամ պաշտոնական միջոցառում... Դու մտնում ես դահլիճ եւ մեծաքանակ հանդիսատեսների շարքերում տեսնում հայազգի նշանավոր գիտնականների, փառապանծ զինվորականների, մեծ կոմպոզիտորների, երգիչների, դերասանների, ռեժիսորների, հայտնի պետական-քաղաքական եւ հասարակական գործիչների, տնտեսական ղեկավարների, նկարիչների, քանդակագործների... Սիրտդ լցվում է հպարտությամբ ու խինդով... Ահա նրանքՙ մեր մեծերը, մեր ազգի արժանի զավակները... Մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, ծովակալ Իսակովը, կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Միքայել Թարիվերդիեւը, ռեժիսորներ Եվգենի Սիմոնովը, Ռոման Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, նկարիչ-քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանը, Ֆրիդ Սողոյանը, Դմիտրի Նալբանդյանը, աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը, Գարրի Կասպարովը, ակադեմիկոսներ Աբել Աղանբեկյանը, Լեւոն Բադալյանը, Մարատ Ենոքյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Էդուարդ Կարախանովը... Ո՞ր մեկին թվարկես... Նրանցից համարյա բոլորի հետ ես անձամբ ծանոթ էի ու շատերի հետ էլ ունեի բարեկամական հարաբերություններ: Բազմաթիվ անգամներ հյուրընկալվել էի նրանց աշխատավայրերում ու բնակարաններում: Նրանցից մի քանիսին էլ ես եմ պատիվ ունեցել հյուրընկալել իմ տանը.... Էլ չեմ ասում, թե մեր ժողովրդի համար դեռեւս անհայտ, բայց ոչ պակաս կարեւոր քանի-քանի հայազգի հեղինակավոր գիտնականների, բժիշկների, տնտեսագետների, դիվանագետների ու արվեստագետների եմ իմ հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներում, այսպես ասած «պեղել» ու հայտնաբերել, նրանց մեջ նորից արթնացրել հայոց ազգին պատկանելու իրենց խամրած զգացումները, ինչ-որ չափով նրանց կապել հարազատ ժողովրդի անցյալին ու ներկային... Նրանց մեջ քիչ չէին նաեւ խոշոր արդյունաբերական բաց ու փակ ձեռնարկությունների, տնտեսական շինարարական, առեւտրական ու կենցաղային բազմաթիվ խոշոր օբյեկտների ու ձեռնարկությունների ղեկավարներ, հայտնի մասնագետներ: Մի կողմից հպարտանում էի նման մեծությունների գոյությամբ, մյուս կողմից էլ ցավով մտածում,- պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերելք ու զարգացում կապրեր մեր հանրապետության արդյունաբերությունն ու գիտությունը, բժշկությունն ու մշակույթը, եթե այս մարդկանցից շատերը բնակվեին ու գործեին մայր Հայաստանում, իրենց գիտելիքներն ու կարողությունն ծառայեցնեին հարազատ ժողովրդի բարօրությանը... Ինչո՞ւ է մեր ժողովրդի լավագույն ու նշանավոր զավակների մեծագույն հատվածը դարեր շարունակ ապրել ու գործել հայրենիքից դուրս, ծառայել օտար ազգերի ու պետությունների շահերին... Ինչո՞ւ մեր ժողովուրդը չի կարողանում անել այնպես, ինչպես հրեաներն են անում. իր մեծություններին կանչել իր գիրկը, կապել մայր հողին, նրանց տաղանդն ու կարողությունները ի նպաստ դնել, ծառայեցնել սեփական շահերին: Չէ որ նրանցից շատերը ծնվել, մեծացել ու կրթություն են ստացել մայր Հայաստանում, նույնիսկ երիտասարդ տարիներին փորձել են գործել ու աշխատել հայրենիքում... Ուղղակի մնում էր նրանց մեջ զգալ ու տեսնել ապագա մեծություններին, խրախուսել ու շահագրգռելՙ իր երկրում, իր ժողվրդին ծառայելու համար: «Դե մեզ մոտ նրանց գործունեության ու աճի համար չեն եղել ու չկան այդպիսի ծավալուն հնարավորություններ ու միջոցներ... Սահմանափակ կարողություններով փոքր պետություն ենք»,- նման անհեթեթություններով տասնյակ տարիներ արդարանում էին մեր հանրապետության նախկին քաղաքական, տնտեսական եւ ինչու չէՙ նաեւ գիտության ու մշակույթի բնագավառների ղեկավարներն ու պաշտոնյաները, չհասկանալով, ներողություն, ավելի շատ հասկանալով, որ հենց այդ տաղանդներն ու ձեռներեցները ապրելով ու աշխատելով մայր հայրենիքում, հենց իրենք կստեղծեին այդ հնարավորություններն ու միջոցները... Սակայն, այդ դեպքում, բոլոր տեսակի ու մակարդակի վերոհիշյալ ղեկավարները այլեւս վախենում էին զրկվել իրենց սեփական շահերից ու հրամայելու, իշխելու եւ թելադրելու հնարավորություններից: Ընդհանրապես այդ վախը նոր երեւույթ չէր մեր ժողովրդի, նրա գլխին կանգնած իշխանավորների ու թագավորների կյանքում... Մոտ 1,5 հազարամյակ շարունակ այդ վախի պատճառով մենք շատ բան ենք կորցրել... Հայրենիքի 9/10-րդ մասը, ժողովրդի հսկայական զանգվածներ, մեր շատ մայրաքաղաքներ, պատմական ու մշակութային մեծ արժեքներ... - Վախըՙ համախմբվելու մեկ գաղափարի ու երազանքի, մեկ թագավորի, առաջնորդի կամ զորավարի շուրջ, այդ դեպքումՙ վախըՙ կորցնելու իր գավառը, իր զորքը, իր սեփական իշխանությունը, հետեւաբար նաեւ իր անձնական շահը, վախը չինովնիկի, վերադասի, մեծահարուստի, բազկաթոռը կորցնելու վախը,- ահա ինչպես նահապետական մտածողության այդ բացակայությունը, դա՛ է քանդել մեր տունը, մասնատել մեր երկիրն ու ժողովրդին: Իհարկե, եղել են նաեւ միասնության, հայրենասիրության ու խիզախության առանձին փայլատակումներ... ֆիդայական շարժումներ, Անդրանիկ, Նժդեհ, Սարդարապատի ճակատամարտ, Ղարաբաղյան հաղթանակներ... Սակայն ի՞նչ էր տեղի ունենում այդպիսի ամեն հաղթանակից հետո... նորից պառակտում, նորից անվճռականություն, նորից վախՙ ամրապնդելու եւ զարգացնելու այդ փայլատակումները.... Օրինակ եք ուզո՞ւմ... խնդրեմ... Արցախյան հաղթանակների անփառունակ շարունակությունը, երբ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը, փոքրոգությամբ ու կարճամտությամբ ենթարկվելով Ռուսաստանի կամքին, թույլ չտվեց մեր հերոսներին շարունակել հաղթարշավը դեպի Ադրբեջանի խորքերն ու ստիպել նրանցՙ ընդունել իրենց պարտությունն ու վերջնականապես ստորագրել Արցախի անկախության պայմանագիրը: Ես գտնում եմ, որ հենց այդ ժամանակ էլ, ցուցադրելով ամուր կամք ու վճռականություն, կարելի էր լուծել նաեւ ոչ պակաս կարեւոր Նախիւջեւանի հարցը, որտեղից գնդակոծվում էին Արարատյան դաշտի մեր գյուղերն ու քաղաքները... Սակայն, ցավոք, այն տեղի չունեցավ, ու այսօր մենք քաղում ենք դրա պտուղները... Հիմա ես կներկայացնեմ մի շատ հետաքրքրական ու հակասական փաստ. մոսկվաներում ավելի մեծ հարգանքով ու ջերմությամբ են խոսում վրացիների մասին, քան մեր... Գիտեք ինչո՞ւ... Որովհետեւ նույնիսկ վրացիները չվախեցան Ռուսաստանից, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում անհեռատեսորեն կռվեցին ռուսական բանակի դեմ, պարտվեցին, իհարկե, տարածքներ կորցրեցին, սակայն ձեռք բերեցին հարգանք ու պատիվ... Իսկ մեր մասին մտածում են այսպես. «Դե հայերն են, էլի, ուր պիտի գնան, միշտ էլ եղել ու կմնան մեր տրամադրության տակ»... Այդ հոգեբանությունը ռուսական իշխանությունների մոտ ստեղծվել է վերջին մոտ 200 տարիների ընթացքում, երբ մեր ժողովուրդն ու նրա մեծագույն զավակները անդավաճան ու նվիրված, անկեղծ ու անձնանվեր ծառայել են ռուս ժողովրդին, ինչը երբեք էլ ըստ արժանվույն չի գնահատվել ինչպես ցարական ու խորհրդային երկրի, այնպես էլ ժամանակակից Ռուսաստանի իշխանությունների կողմից... Մոսկովյան ռուս եւ այլազգի իմ շատ բարեկամներ ու ընկերներ զարմանում են, թե ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը վերջին մոտ 30 տարիներին Ռուսաստանի նկատմամբ վարում այդպիսի թույլ, վախկոտ ու նվաստացուցիչ քաղաքականություն: Մի՞թե վերջին ավելի քան 150-ամյա պատմությունը, որի ընթացքում ռուսական իշխանությունները անընդհատ վաճառել են մեր ազգի շահերը, մեզ համար դաս չի դառնում... Ընթերցողներին թող չթվա, թե ես զբաղվում եմ հակառուսական քարոզչությամբ... Ո՛չ, ես ոչ ռուսոֆոբ եմ, ոչ էլ հակառակը... Ուղղակի մի բան լավ եմ հասկացելՙ ռուս ազգը երբեք չի եղել եւ չի էլ լինի արեւմտյան, այսինքնՙ եվրոպական քաղաքակրթության արժեքների կրողը, նրա երակներում հոսում է ասիական, ավելի ստույգՙ թաթար-մոնղոլական, ասել էՙ նաեւ թուրքական արյուն, ինչը վկայում են ռուսական դասականներից մեկի, կարծեմՙ Սալտիկով-Շչեդրինի դեռեւս 19-րդ դարի կեսերին եւ վերջերս էլ Ռուսաստանի նախագահիՙ Պուտինի կեսկատակ-կեսլուրջ ասած խոսքերը. «Եթե ուշադիր զննենք, ապա յուրաքանչյուր ռուսի երակներում անպայման կգտնենք նաեւ թաթարական արյուն»... - Դե, իսկ ի՞նչը եւ ո՞ւմ է հարգում ասիացինՙ իհարկե ուժին եւ իշխանավորին... Քեզ մի քիչ վախկոտ ու թույլ պահեցի՞ր, կնստի գլխիդ ու այլեւս չի իջնի այնտեղից: Հետեւաբար, համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մեջ մեծ ու անգնհաատելի ավանդ ունեցող, պատմությանը, գիտությանը, ճարտարապետությանը, գրականությանը, կերպարվեստին, երաժշտական մշակույթին ու ռազմական գիտությանը մեծ ու հանճարեղ անուններ նվիրած փոքր ժողովրդի, բայց մեծ ազգերից մեկի ներկայիս ղեկավարությանը երկրագնդի ամեն մի պետության ու հատկապես Ռուսաստանի հետ իր հարաբերություններում պետք է վարի անկախ ու արժանապատիվ քաղաքականությունՙ առաջին հերթին պաշտպանելով սեփական ազգի ու երկրի դռները: Իսկ դա հնարավոր կլինի միայն մի դեպքում. երբ մեր հանրապետությունում վերջ կդրվեն նախկին իշխանությունների կողմից մեր երկրում սերմանված անարդարություններին, չինովնիկների, օլիգարխների, իրավապահ ու դատական մարմինների, բոլոր տեսակի պետերի կամայականություններին, մարդկանց համար կստեղծվեն հնարավորություններՙ ազատ ու ստեղծագործ կյանքով ապրել ու աշխատել իր հայրենիքումՙ հիմնված ժողովրդավարական օրենքների ու կանոնների վրա: Այսինքն անել այն, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի իշխանություն: Այսօր շատ աղոտ երեւում են դրա նախադրյալները, այդ են խոստանում նոր հեղափոխության առաջնորդները: Սակայն նորից մի մտավախություն կա մեջսՙ կդիմանա՞ն արդյոք մեր երիտասարդ ղեկավարները եւ հատկապես նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանըՙ անսահման իշխանության գայթակղություններին: Եվ եթե այո, ապա ինչքա՞ն... Դա շատ կարեւոր եւ չափազանց ծանր պրոբլեմ է: Իսկ այժմՙ «հայկական վախի» մի քանի արտացոլանքներ իմ պրակտիկայից: Մոսկվայում լույս տեսնող հայտնի ու բազմահազարանոց տիրաժով «Մոսկովսկի Կոմսոմոլեց»ՙ «ՄԿ» օրաթերթը ամեն ուրբաթ իր վերջին էջը տրամադրում է լրագրող Ալեքսանդր Մելմանին , որն էլ «Հեռուստատեսային շաբաթ» սեփական հոդվածաշարում վեր է լուծում ռուսաստանյան կենտրոնական ալիքների հեռուստատեսային քիչ թե շատ նշանակալից եւ հատկապես հրեա հեղինակների հաղորդումները: Մի որոշ ժամանակ առաջ, թերթի ուրբաթյան համարներից մեկում հանդիպեցի Մելմանի «Չի մոռացել ու չի ներել» խորագրով հոդվածին, որտեղ նա գովասանքի շռայլ բառերով է լուսաբանում դրանից օրեր առաջ մոսկովյան գլխավորՙ Առաջին ալիքի հայտնի մեկնաբան Վլադիմիր Պոզների «Գերմանական առեղծված» հաղորդումըՙ նվիրված Հոլոքոսթին: Այդ հոդվածում Մելմանը իր ցեղակից Պոզներին բնութագրում է որպես «աշխարհի քաղաքացի, ազատամիտ, ազնիվ, արդարացի եւ տոլերանտ» լրագրողի, որը «Օկտոբերֆետՙ գարեջրի հայտնի տոնակատարության օրերին նորից ցեղակից իր երիտասարդ գործընկերոջՙ հեռուստատեսային հայտնի շոումեն Իվան Ուրգանտի հետ լինելով Գերմանիայում, շրջում են նրա քաղաքներով, ականատես լինում, թե ինչպես են գերմանացիները սրտանց ուրախանում, երգում, պարում ու իրար գարեջուր հյուրասիրում... Պոզները այդ մարդկանց նկատմամբ «համակվում է զզվանքով ու ատելությամբ»,- այսինքն, ինչպես Մելմանն է գրում իր վերլուծականում, «ժամանակակից ու տոլերանտ, աշխարհի քաղաքացի, ազատամիտ Պոզները ոչինչ չի մոռացել ու չի ներել գերմանացիներին»... Ես նույնպես նայել էի այդ ծավալուն հաղորդումը... Նայում էի ու անընդհատ սպասում.- ահա ուր որ է այդ «ազնիվ, արդարացի ու տոլերանտ, աշխարհի քաղաքացի» Պոզները գոնե հպանցիկ, մի կեսբերան կհիշատակի նաեւ Հոլոքոսթին նախորդած հայոց Մեծ եղեռնի մասին, մանավանդ որ նա շատ լավ գիտեր հրեաներին, գնչուներին ու սլավոններին ոչնչացնելու վերաբերյալ Հիտլերի հայտնիՙ «Վերջապես ո՞վ է այսօր հիշում Թուրքիայում 1915 թվականի հայկական կոտորածների մասին» կոչ-հարցումը... Սակայնՙ ապարդյուն... Ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ անգամ այդ մասին: Ու հերթական անգամ համոզվելով հայ ժողովրդի մեծ ցավի նկատմամբ ունեցած հրեա քիչ թե շատ հայտնի մարդկանց, մեղմ ասածՙ անտարբերության ու սառնության փաստում, հատուկենտ բացառություններով, ես այդ կապակցությամբ գրեցի մի ծավալուն ռեպլիկ եւ ուղարկեցի «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» խմբագրությունՙ հասցեագրված Մելմանին... Որոշ ժամանակ անց նա ինձ զանգահարեց եւ հրավիրեց «ՄԿ»-ի խմբագրություն, որտեղ ինչպես ինքը, այնպես էլ գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը , ընդգծելով իմ հարցադրումների արդարացիությունը, կոռեկտորեն խոստացան ապագայում, հարմար առիթով անդրադառնալ այդ թեմային... Այսինքն, հրեական լեզվով ասած, դա նշանակում է, որ իմ ռեպլիկը չի տպագրվի իրենց թերթում... Իհարկե, դա ինձ համար անպսաելի չէր: Սակայն շատ զարմանալի ու անսպասելի էր, երբ այդ հոդվածը նույն բախտին արժանացավ Մոսկվայում լույս տեսնող «Նոյան Տապան» հայկական ռուսալեզու ամսաթերթի խմբագիր Գրիգոր Անիսոնյանի կողմից... Ու նորից ճանապարհդ փակում է «հայկական վախի» անանցանելի պատնեշը, նորից առաջդ է գալիս չեխովյան վախկոտ ու փոքր մարդուկի «հանկարծ բան չպատահի» կերպարը... Եթե Պոզները, օգտագործելով Ռուսաստանի նման հսկայական երկրի գլխավոր հեռուստաալիքը, առանց քաղաքական կոռեկտության ու վախի թուք ու մուր է շպրտում Գերմանիայի նման քաղաքակիրթ ու հզոր պետության երեսին, չնայած այն վաղուց է ընդունել իր մեղքը ու ներողություն խնդրել հրեաներից եւ հատուցել միլիարդավոր դոլարներով, ապա ինչո՞ւ մենք չենք համարձակվում մի հոդված անգամ տպագրել մոսկովյան հայապատկան թերթում... էլ չեմ ասում «Մոսկովսկի կոմսամոլեցի» նման հանրահայտ պարբերականի մասին: Ինչո՞ւ մոսկովյան կենտրոնական հեռուտաալիքներում աշխատող, կամ այդ ալիքների քաղաքական թոփ-շոուներին մշտապես ակտիվորեն մասնակցող մեր բազմաթիվ ոչ պակաս հեղինակավոր հայազգի աշխատակիցներ, քաղաքագետներ ու փորձագետներ այդպիսի համարձակությամբ չեն բարձրացնում սեփական ազգին հուզող շատ ու շատ պրոբլեմներ, ինչպես առանց վախի զգացողության անում են հրեաներըՙ խոսելով Իսրայելի ու նրա հարեւաններիՙ Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ արաբական մյուս երկրների հետ Իսրայելի պրոբլեմների մասին... Հենց խոսք է բացվում այդ ուղղությամբ, Վլադիմիր Սոլովյովը , Վլադիմիր Պոզները, Անդրեյ Նոյկինը եւ շատ ուրիշ հրեա վարողներ ու մեկնաբաններ մոռանալով, թե որ երկրի քաղաքացիներ են եւ ո՛ւմ «հացն են» այդքան շռայլորեն վայելում, անտեսելով Ռուսաստանի նկատմամբ իրենց «անսահման հայրենասիրությունը», մի կողմ թողնելով բոլոր տեսակի քաղաքական զգուշություններն ու վախը, «փրփուրը բերաններին» պաշտպանում են իրենց պատմական հայրենիքիՙ Իսրայելի շահերը... նույնիսկ եթե բանավեճ է ընթանում ոչ Ռուսաստանի օգտին... Դրա՛ համար նրանք արժանի են հարգանքի... Սակայն ինչո՞ւ չեն այդպես վարվում նաեւ այդ հաղորդումներին ու բանավեճերին մասնակցող մեր ազգակիցներըՙ քաղաքագետեր Սերգեյ Կուրղինյանը , Անդրանիկ Միհրանյանը , կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը , փորձագետներ Արայիկ Ստեփանյանը , Գեւորգ Միրզոյանը եւ ուրիշներ... Դրանցից միայն մեկըՙ Սեմյոն Բաղդասարովն է, որ փորձում է մի փոքր ավելի համարձակորեն արտահայտվել Մերձավոր Արեւելքի երկրների եւ հատկապես Թուրքիայի վերաբերյալ բանավեճերի ժամանակ, կողմնակիորեն պաշտպանելով Հայաստանի դիրքերը... Որոշ ռուս քաղաքագետներՙ Կոնստանտին Զատուլինը , Նիկոլայ Պլատոշկինը ավելի ազատ ու ակտիվորեն են պաշտպանում մեր դռներըՙ կապված Արցախի խնդրի հետ, քան մեր ազգակիցները... 2-2,5 ամիս առաջ ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» ամենօրյա հաղորդումներից մեկի ժամանակ խոսք էր գնում Ղրիմիՙ Ռուսաստանի կազմ վերադառնալու մասին, եւ լեհ փորձագետներից մեկը այդ թոք-շոուների մշտական մասնակից Մաքսիմ Շեւչենկոյին , որը հայտնի է իր թուրքա-ադրբեջանամետությամբ, հարց է տալիս. «Եթե Ղրիմը պատկանում է Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղը ո՞ւմն է»: Ռուսաստանի այդ «անհուն հայրենասերը»ՙ հրեա Շեւչենկոն, առանց աչք թարթելու պատասխանում է. «Ղարաբաղը Ադրբեջանինն է եւ վերջ»... Հաղորդումը վարողներն ու մասնակիցնեըը հայացքները ուղղում են իրենց շարքերում նստած Գեւորգ Միրզոյան հայկական անուն-ազգանունով այդ փորձագետին, ակնկալելով, որ սա գոնե մի բան կասի այդ կապակցությամբ... Բայց ապարդյուն... Արտառոց հագուստներով ու ձայնով այդ անձը, որը միշտ ակտիվորեն է մասնակցում հաղորդումներին, մի խոսք անգամ չասաց վերոհիշյալ հանդուգն ու լկտի հրեային, շուռ եկավ դեպի հարեւանն ու ձեւացրեց, թե չի լսել լեհ փորձագետի հարցի պատասխանը: Մի քանի շաբաթ առաջ էլ ռուսական 4-րդՙ «Անկախ հեռուստաալիքի» «Հանդիպման վայրը» թոք-շոուի ընթացքում խոսք բացվեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի մասին... Մոսկվայի հումանիտար համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Նիկոլայ Պլատոշկինը շատ կտրուկ եւ խիստ խոսքեր ասաց իր երկրի ղեկավարության հասցեին, նշելով, որ չի կարելի հավաքական անվտանգության անդամ երկրի, Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից համարվող Հայաստանի հակառակորդներին այդ քանակությամբ զենք վաճառել, որքանով էլ որ դա շահութաբեր է... Եվ նորից նույն պատկերը... Փորձագետ Սերգեյ Մարկովն ու այդ էկզոտիկ արտաքինով ու հայկական ազգանունով անձը, պաշտպանելով Ռուսաստանին, ընդգծեց, որ այն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նույնպես զենք է վաճառում, մոռանալով Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող զենքի ծավալների անհամեմատելիությունը: Ովքե՞ր են հայկական անուն-ազգանուններով այս «քաղաքագետներն ու փորձագետները»... Ո՞վ է նրանց թույլ տվել խոսել Հայկական հանրապետության եւ մանավանդ Արցախի անունից, եւ պապանձվել այն ժամանակ, երբ պետք է հրեաների նման ատամներով պաշտպանել իրենց ժողովրդի եւ պատմական հայրենիքի շահերը: Ավելինՙ ճշմարտությունը... Գո՞ւցե դրանց միայն ազգանուններն են հայ... Ես զարմանում ու ցավ եմ զգում, որ նման անձնավորություններին են հրավիրում մասնակցելու ռուսական կենտրոնական հեռուստատեսային ալիքների քաղաքական շոուներին: Չէ՞ որ այդ ամենը սփռվում է ողջ աշխարհով, եւ հայկական ազգանուններով այդ անողնաշար ու վախկոտ մարդկանց վարվելակերպով կարծիք ստեղծվում հայ ազգի մասին: Կարող եմ մի քանի նման փորձագետների անուն եւս թվարկել.- Սարգիս Ծատուրյան , Միխայիլ Շահնազարով , Ռոման Բաբայան , Ալեքսանդր Սողոմոնյան .... Ահա՛ եւ մեր «հերոսները»... Մարդիկ, ովքեր մի փոքր համարձակություն եւ ազգասիրություն ունենալու դեպքում կարող էին Հայաստանի, Արցախի ու ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ բարենպաստ մթնոլորտ ու կարծիք սերմանել տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների մեջՙ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս... Սակայն, ավաղ... Ա՜խ, այդ վախըՙ հազարամյակների այդ «հայկական վախը», որ քանդել է մեր տունն ու ժողովրդին սփռել ողջ աշխարհով... Հ.Գ.- Գուցե այդ վախն է նաեւ մեր իշխանություններին ու ղեկավարներին ստիպում ամեն մի եվրոպական կամ ամերիկյան բարձրագույն պաշտոնյայի այց Հայաստանՙ անվանել «պատմական» (Մերկել, Մակրոն, Բոլտոն)... - Նրա՛նք պետք է մեր վարչապետի կամ նախագահի այցը իրենց երկիր համարեն պատմական, քանի որ ընդունում են Շումերների, Բաբելոնի, Ասորեստանի եւ վերջապես Բյուզանդիայի ժամանակակից պետությանՙ Հայաստանի ղեկավարին.. Դա դատարկ սնապարծություն չէ, ուղղակի մեր ժողովուրդն ու իր ղեկավարները պետք է հասկանան իրենց արժանապատվությունը եւ չնվաստանան արեւմտյան կամ ռուսական որեւէ ղեկավարի առաջ... Վերոհիշյալ ազգերը վերացել են երկրագնդի երեսից, իսկ հայ ժողովուրդը կա եւ կլինի հավիտյան... Եթե միայն թոթափի իր դարավոր վախը...: |