RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2086, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ «ԹԵՔԵՅԱՆ ՍՐԱՀ» ԵՎ «ՀԱՅ ՏԱՆԻՔ» ԿԱՀԻՐԵՈՒՄ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Թեքեյան սրահ» եւ «Հայ տանիք» անվանումները կարոտալի հիշողություններ են արթնացնում իմ սերնդի մարդկանց շրջանում, որոնք այժմ սփռված են աշխարհի տարբեր վայրերում: 1957 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին էր, ուղիղ հինգ տարի անց Եգիպտոսի հեղափոխությունից, որ Կահիրեի կենտրոնում գտնվող Հայ գեղարվեստասիրաց միության (ՀԳՄ) «Հայ տանիքի» վրա հինգ-վեց համախոհ պատանի-պարմանուհիներ (Հարություն Արզումանյան (այժմ դոկտ. Կանադայում), Վահան Անտոնյան (այժմ Վանաձորում), Սեդրակ Պալըգճյան (այժմՙ Նայիրյան` Երեւանում), Հերմինե Պասմաճյան (այժմՙ Կանադայում), Թերեզ Պարսոյան (այժմՙ Կանադայում) եւ տողերիս հեղինակը հիմքը դրեցին «Պատանեկան շարժում» կազմակերպության, որ հետագայում նույն միության «Թեքեյան սրահում բեղուն եւ եռանդուն ազգային, գրական, գիտական, մարզական եւ գեղարվեստական գործունեություն ծավալեց երկար տարիներ, արժանանալով հայ հասարակության գնահատանքին:

Հայրենիք վերադառնալուց հետո, երբ 2002-ի դեկտեմբերին առիթն ունեցա լրագրողների փոքրաթիվ խմբի հետ Եգիպտոսի բարեխնամ կառավարության հրավերով դարձյալ այցելել իմ ծննդավայրը, ցանկացա այցելել ՀԳՄ-ի «Թեքեյան սրահը»ՙ վերհիշելու անցյալի օրերը: Երբ շենքի առաջին հարկում ՌԱԿ «Արեւ» թերթի խմբագրություն մուտք գործեցի եւ ցանկությունս հայտնեցի այդ ժամանակվա թերթի խմբագիր Հովհանես Տեր Պետրոսյանին (պատմաբան, այժմ մահացած), իմացա, որ սրահը փակ է եւ իմաստ չունի բարձրանալ 7-րդ հարկ: Հուսախաբությունս չափազանց մեծ էր: Տասնամյակներ շարունակ բեղուն գործունեություն ծավալած եւ դրա միջոցով սերունդներ դաստիարակած միությունը դադարել էր գոյություն ունենալուց:

Այժմ, 16 տարիներ անց, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերից հուզախառն ուրախությամբ տեղեկացա, որ Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում գտնվող հայկական «Կոկանյան սրահին» կից նոյեմբերի 8-ին պաշտոնական բացումն է կատարվել նորակերտ «Թեքեյան սրահի» եւ «Հայ տանիքի»ՙ բարձր հովանավորությամբ Եգիպտոսի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանի եւ ներկայությամբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների:

Բացման խոսքով հանդես է եկել Կոկանյան սրահի ատենապետ դոկտ. Գեւորգ Երզնկացյանը , որ ելույթի ավարտին պատվո հուշանվեր է հանձնել շինարարական աշխատանքները ծրագրող եւ վերահսկող Սաթո Սարգսյան-Աբգարյանին : Այնուհետեւ հայոց առաքելական թեմի առաջնորդի եւ հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս Գուսանի օրհնությամբ կատարվել է սրահի եւ տանիքի բացումը:

Գործադրվել է գեղարվեստական հայտագիր, որն ուրախ ժամեր է պարգեւել ներկաներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ