RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2178, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԳԼԻԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՌԼԱՆԴԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Հ.Ծ.

Բոստոնի համալսարանի Չարլզ եւ Էլիզաբեթ Գենոսյանի անվան հայոց պատմության եւ գրականության ամբիոնի կազմակերպությամբ համալսարանում կայացած դասախոսության ժամանակ Անգլիայից հրավիրված արքունական պաշտոնաթող դատավոր Քրիստոֆեր Յանգը խոսել է իռլանդացի հայագետ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (1862-1913) Հայաստանով հրապուրվելու պատճառների եւ հետեւանքների մասին:

Հարրի անունով ծանոթ Լինչը հեղինակ է 1901-ին Լոնդոնում հրատարակված «Հայաստան: Ուղեւորություններ եւ ուսումնասիրություններ» երկհատոր ստվարածավալ աշխատության, որտեղ մանրամասնորեն լուսաբանել է Հայաստանի ազգագրական, վիճակագրական, սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական իրավիճակը, մեկնաբանել հայ ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշներ, առասպելներ եւ ավանդույթներ, առանձնակի ուշադրություն դարձնելով Հայաստանում ապրող թուրքերի, քրդերի, ասորիների, հույների, ռուս աղանդավորների կենցաղին ու բարքերին: Նա երկու անգամ է ճանապարհորդել Հայաստանում (1893-1894-ին եւ 1898-ի մայիս-սեպտեմբերին), եղել Կ. Պոլսում, Երեւանում, Էջմիածնում, Անիում, Կարսում, Վանում, Աղթամարում, Մուշում, Կարինում, Տրապիզոնում:

Հարգարժան Յանգին ներկայացրել է ամբիոնի վարիչ պրոֆ. Սիմոն Փայասլյանը : Յանգը կենտրոնացելէ հատկապես Լինչի հայկական արմատների, նրա առեւտրական, քաղաքական հետաքրքրությունների վրա: Պատմությունն սկսվել է 1790-ականներին, երբ Լինչի մորական պապինՙ 20-ամյա կրտսեր լեյտենանտ Ռոբերտ Թեյլորին ուղարկել են Բուշիր (Իրան) պարսկերեն սովորելու, որպես «British East India Company (EIC)» ընկերության բանակային ծրագրի ներկայացուցիչ: Թեյլորը այդտեղից հեռացել է Շիրազում ապրող հայ վաճառական Հովհաննես Մոսկոֆի 12-ամյա դստերՙ Ռոզայի հետ: Հետագայում նա դարձել է Բաղդադում Մ. Բրտանիայի հյուպատոս, ամուսնացել է Ռոզայի հետ եւ չորս զավակների հայր դարձել: Այդ զավակներից մեկըՙ Քերոլինը ամուսնացել է լեյտենանտ Հենրի Բլոս Լինչի հետ, որն այդ կապի շնորհիվ հույս ուներ առեւտրական նավարկություններ նախաձեռնել Տիգրիսի վրայով: Այդ նպատակի իրականացման համար նա իր երկու եղբայրներին կոչէ արել միանալ իրեն: Եղբայրներից մեկըՙ Թոմասը, որն աշխատում էր Դուբլինի Սբ. Երրորդության վարժարանում, միանալով եղբորը, որոշ ժամանակ անց ամուսնացելէ Քերոլինի քրոջՙ Հարիեթի հետ, որն էլ դարձելէ Հենրի Բոս Լինչ կրտսերի մայրը: Մյուս եղբայրըՙ Սթիվնը, նույնպես միանալով եղբորը, հետագայում ամուսնացելէ մեկ այլ հայ վաճառականի դստեր հետ: Երեք եղբայրները հիմնել են «Euphrates and Tigris Steam Navigation Company» անունով շոգենավային նավարկությունների ընկերությունը:

Թոմասը հետագայում դարձել է Պարսկաստանում Մեծ Բրիտանիայի լիազոր հյուպատոս: Իր եղբորՙ Սթիվնի ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, եւ տարիներ անց, երբ Ռոզան այրիացել է եւ կորցրել տեսողությունը, իր կնոջՙ Հարիթի հետ հյուրընկալել է նրան իրենց տանը:

Յանգը օգտվել է ինչպես Լինչերի անձնական, այնպես էլ Հայաստանում եւ Բրիտանիայում գտնվող արխիվային նյութերից: Հաճախելէ Լոնդոնի Քինգզ քոլեջն ու Օքսֆորդի Պեմբրոք քոլեջը: Հեղինակ է «Հ.Ֆ.Բ. Լինչի որոնումներում» հոդվածի Բարլոու Տեր-Մկրտչյանի 2008-ին կազմած եւ խմբագրած «Փարիզի եւ Ֆրեզնոյի միջեւ: Հայագիտական Ուսումնասիրություններ նվիրված Տիգրան Գույումճյանի հիշատակին» հատորում:

Տեղեկությունըՙ «Միրոր-Սփեքթեյթրում» տպագրված Արամ Արքունի հոդվածից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ