ԵՍ ՕՄԱՐՈՒՄ Ո՛Չ ՍԱՍՈՒՆ ԵՄ ՏԵՍԵԼ, Ո՛Չՙ ԴԱՎԻԹ. ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆ Խոսելով օրերս մեծ աղմուկ հանած Դ. Շահնազարյան-Ս. Միքայելյան վեճի մասին, Օմարի լեռնացքի գրավման չորս ուղղությունների հրամանատարներից մեկը, Ֆելիքս Գզողյանը, ով նաեւ Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետն է եղել, հայտարարել է, որ ինքն Օմարում ո՛չ Սասուն Միքաելյանին է տեսել, ոչ էլ Դավիթ Շահնազարյանին: Միաժամանակ Գզողյանը վրդովմունք է հայտնել Օմարիՙ հանձնման ու ազատագրության հարցի շահագործման նկատմամբ, անվանելով այդ ամենըՙ հիմարություն: |