ՓԻՓ ԳՅՈՒՂԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ 1988թ. դետկտեմբերի 7-ին, Գարդման գավառի Փիփ գյուղը հայաթափվեց: Թյուրքական հայաջինջ ծրագրի այդ փուլով, ադրբեջանցի թյուրքը կարողացավ հային պոկել իր բնօրրանից: Փիփը հին հայկական գյուղ է, գտնվում է Դաշքեսանի շրջանում, Շամքոր գետի ափին: Երկրամասի ամենաբազմամարդ գյուղն էր: Փիփեցիներն ակտիվ մասնակցել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ աշխարհամարտերին, ինչպես նաեւՙ Մայիսյան հերոսամարտերին: Երկրորդ աշխարհամարտին Փիփ գյուղը տվել է 408 զոհ, որոշ տվյալներովՙ 420: Հայրենազրկված փիփեցիներից շատերը վերադառնալու սպասումով... վաղուց բռնել են հավերժի ճանապարհները, մյուսներն սպասում են... եւ ոչ մի հուսահատություն: Վերադառնալու ենք: Մշակույթի նախարարության մրցանակաբաշխությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել. Դեկտեմբերի 2-ին Մշակույթի նախարարության հովանու ներքո անցկացվող գրքի երկրորդ փառատոնի մրցանակաբաշխությունն անցկացվեց խիստ «թափանցիկ» եղանակով: Մրցույթի հայտատուները 160-ից ավել ժամանակակից գրողներ էին: Անհայտ ժյուրին հաղթող ճանաչեց անհայտ հեղինակների, թերեւս, բացառությամբ Վիոլետ Գրիգորյանի: Հենց Վիոլետի «հաղթանակն» էլ վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Փաստորեն, ստացվում է, որ մեր ժամանակակից գրականության գագաթը, ըստՙ Մշակույթի նախարարի ու նրանց ընտրած ժյուրիի, Վիոլետ Գրիգորյանն է, իր սեռախտահեշտաբանական բանաստեղծություններով: Մակունցին շատ ողջույն: |