ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սա հետաքրքական է այն լուրերի ֆոնին, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նախորդ օրը հրաժարականներ են ներկայացրել, ու Արցախում Հայաստանի ընտրություններից հետո նույնպես իշխանափոխություն է սկսվել: Երկու գեներալներն էլ արդեն հերքել են այդ լուրերը: Հետաքրքրական էՙ Փաշինյան-Սահակյան հանդիպումից հետո՞ է բան փոխվել, թե՞ առաջ, եւ որտե՞ղ է իրականությունը: |