RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2186, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ՞ ՆՈՐ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Պ.Ք.

ԱՄՆ-ը վերհիշեց մերձավորարեւելյան ՆԱՏՕ-ի մասին

Հոնկոնգում գրանցված Asia Times Online էլեկտրոնային հրատարակությունը Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրային վկայակոչելով հաղորդում է, որ ԱՄՆ-ը եւ Պարսից ծոցի երկրները բանակցություններ են վարում մերձավորարեւելյան մի դաշինքի ստեղծման շուրջ, որի նպատակը պետք է լինի «պաշտպանությունն արտաքին նախահարձակումից»: Որպես գլխավոր թշնամի մատնանշվում է Իրանը:

Ալ-Ջուբեյրայի խոսքերով, միջպետական նոր համաձայնագիրը կոչվելու է «Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինք» եւ ներառելու է նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը: Նպատակն էՙ համաձայնության հասնել մերձավորարեւելյան կարգավորման հարցում, ինչը կարող է տարածաշրջանը պաշտպանել արտաքին հարձակումներից եւ ամրապնդել ԱՄՆ-ի կապերը տարածաշրջանի երկրների հետ: Ըստ որում, ձեւավորվող դաշինքի գլխավոր հակառակորդը համարվում է Իրանը:

Վերջերս Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանին «ուղղակի ռազմական» նախահարձակման մեջ մեղադրեցին այն բանից հետո, երբ հուսիտ-ապստամբները Եմենից Սաուդյան Արաբիայի վրա արձակեցին բալիստիկ հրթիռ, որն իբր մատակարարվել էր Իրանից: Թեհրանը հերքում է բոլոր համանման մեղադրանքները:

Ի դեպ, ԱՄՆ-ը այս նախագիծը Մերձավոր Արեւելքում առաջ է մղում արդեն մի քանի ամիս: 2017 թվականի վերջերին այդ մասին գրել էր ամերիկյան Wall Street Journal թերթըՙ վկայակոչելով մերձավորարեւելյան մի շարք պետությունների կառավարություներին մոտիկ կանգնած աղբյուրներ: Նշվել էր, որ նոր դաշինքն ունենալու է «ՆԱՏՕ-ի համակարգի բաղադրիչ, որը նախատեսելու է երկկողմանի պաշտպանություն: Դաշինքի երկրներից որեւէ մեկի վրա հարձակման ձեռնարկումը կդիտվի որպես հարձակում ամբողջ կոալիցիայի վրա»:

Բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել, չհաշված Իրանի դեմ հաճախակի դարձած գաղտնի գործողությունները, որոնք, որպես կանոն, իրականացվում են ուրիշների ձեռքերով: Ինչ վերաբերում է ներկա պահին, աչքի է զարնում այն փաստը, որ ՆԱՏՕ-ի մերձավորարեւելյան նմանակի մասին հաղորդումների հայտնվելը համընկնում են նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ամերիկյան նոր կոշտ պատժամիջոցների ձեռնարկման հետ: Պատահական չէ, որ Վաշինգտոնը փութացնում է հակաիրանական նոր դաշինքի ձեւավորումըՙ դրանով իսկ նպատակ ունենալով վերականգնել սեփական գերիշխանությունը տարածաշրջանում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դիրքերը նկատելիորեն սասանվեցին Սիրիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ