ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՍՄԱՐԹՖՈՆ ԳՆԵԼԻՍ ՍՏԱՑԵՔ «Y» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻՑ 30 ՕՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը գնելով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi», «Alcatel», «Nokia» սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններիցՙ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն: Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի, որին կարելի է ծանոթանալ այստեղ: «Y» սակագնային պլանով բաժանորդը ստանում է. - Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն - 5 ԳԲ ինտերնետ - 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 եւ +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա - 10 000 ներցանցային րոպեՙ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո - 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքումՙ գումարը գանձվում է, եւ սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետոՙ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: Առաջարկը գործում է սմարթֆոնը թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ գնելու դեպքում: Նշենք, որ սմարթֆոնների ցանկը պարբերաբար համալրվելու է նոր մոդելներով: |