ԵՐԵՎԱՆԻ ԴԱՏԱՐԿ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Իմացանք, որ Երեւան քաղաքի 2019 թ. ծախսերը գերազանցելու են ոչ միայն 2018 թ. ծախսերին, այլեւ 2019 թ. իր իսկ եկամուտներին: Կարծում եմ, որ այս առումով լուրջ պարզաբանումների կարիք կա: Եթե քաղաքի ծախսերը գերազանցում են եկամուտներին, որտեղի՞ց է ձեռք բերվելու պակասորդը: Ասենք, Օպերայի շենքը վաճառելու են Աբովյան քաղաքի՞ն, թե՞ Մաշտոցի պողոտան գրավով տալու են Վարդենիսին, թե՞ 1.3 միլիարդ դեֆիցիտը պետբյուջեից է գալու: Քանի որ Օպերան այսպես թե այնպես նաեւ աբովյանցիներինն է, վարդենիսցիների ուշքն էլ առանձնապես չի գնում Մաշտոցի պողոտայի համար, ենթադրելի է, որՙ պետբյուջեից է դուրս գրվելու անհրաժեշտ գումարը: Բա եղա՞վ: Պետբյուջեից պետք է գումար դուրս գրվի Երեւանի որեւէ շենքի աղբատարը վերանորոգելու համա՞ր: Երեւանի վերելակների նորոգման համա՞ր: Պաշտոնյանրեի ֆռֆռալու ծախսերի եւ աշխատակիցների անգլերեն չրթելու համա՞ր: Պետբյուջեն ընդհանուր է, չէ՞, վճարում են բոլորըՙ Բերքաբերի, Նոր Վերինշենի, Փամբակի ու մյուս բնակավայրերի բնակչները: Պետությունը պետություն, բայց հիշյալ գյուղերի բնակիչները պարտավո՞ր են հարկեր վճարելՙ Բ2 թաղամասի շենքերից մեկի աղբատարը վերանորոգելու համար: Չե՞ք կարծում, որ Երեւանը սահմանամերձ յուրաքանչյուր գյուղի ավելի պարտավոր է, քան հակառակը: |