ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Դեկտեմբերի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայկական անձնագրի օրինակը եւ գրել, որ ինքը վերջապես ստացել է ՀՀ քաղաքացիություն: «Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա. համակարգային բնույթ կունենան եւ սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության հայրենիք դարձնելու գործընթացին», գրում է Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ նա դեռ ՀՀԿ-ի արշալույսին դիմել էր պատկան մարմիններինՙ քաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ մերժվել: Նախկինում, մի քանի անգամ, «Ազգ» թերթում բարձրաձայնվել է այդ խնդիրըՙ դատապարտվելով կողմնակալ վերաբերմունքն ու քաղաքական հայացքների պատճառով մարդուն սեփական հայրենիքի քաղաքացի լինելու պատվից զրկելը: Ավելացնենք, որ Ժ. Սեֆիլյանը «Արցախի հերոս» կոչումն ունի. նա եղել է Շուշին ազատագրող ջոկատներից մեկի հրամանատարը: Ծագումով լիբանանահայ է: |