Բոլորս դիտեցինք երեք օր առաջ զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսում պատահածըՙ լակոտական-խուլիգանական գարշելի մի քաշքշուկ, որը, ընդունենք կամ ոչ, մանրանկարն էր մեր մեջ տիրող հոռի բարքերի, հետեւանքըՙ կրթադաստիարակչական վատթար վիճակի: Բոլորս լսեցինք կամ կարդացինք դեպքի առթիվ մեր փառապանծ ոստիկանության պարզաբանումը, թե, օրինակ, քաղաքի մինչեւ ո՛ր գիծն է ձգվում ռազմական ոստիկանության կամ զինկոմիսարիատի ...
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, պատգամավորական մանդատները ստանալուց հետո, խորհրդարանի նիստերի դահլիճում երեկ փակ հանդիպում է անցկացրել: Սա, ըստ խմբակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, մի վերջին անգամ ստուգման նման մի բան է եղել, թե որքանով են խմբակցության նորաթուխ անդամները պատրաստ երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստին, որքանով են հասցրել անգիր անել ԱԺ ...
Վերջին քսան օրը, հայերիս ամանորյա կենացաբանության ընդմեջեն, հնարավորություն ունեցանք հետեւելու համարյա բոլոր իրադարձություններին, եւ կարելի է ասել, հունվարի 14-ին կայանալիք նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ընդառաջ` կատարյալ մշուշոտ պատկեր արձանագրեցինք շատուշատ առումներով: ԶԼՄ-ները զբաղված են երկրորդական թեմաներից դարի հարց սարքելով, հասարկության միտքը զբաղեցվում է հնդիկներին Հայաստան այցելելու ավելի մեղմ ...
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը 08.01.2019 թ. տարածած հաղորդագրության մեջ պարզաբանումներ է տվել նույն օրը Կոտայքի մարզում զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի վրա խուլիգանական հարձակման մասինՙ կից հայտնելով, որ ըստ ՀՀ Կառավարության 29.10.2018թ. 1337-Ն որոշմանՙ ոստիկանությունը պարտավոր է զորակոչիկների խմբերին ուղեկցելՙ մարզերից մինչեւ քաղաքային գծի ավարտը, իսկ մայրաքաղաքումՙ մինչեւ կենտրոնական հավաքակայան:
Հայաստանում Հիդրոակումլացիոն էլեկտրակայանի կառուցման անհրա-ժեշտությունը առաջացավ դեռեւս 20-րդ դարի 80-ական թվականներին, երբ 815 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱէԿ-ի եւ 1740 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը կազմեց ընդհանուրի 85-90%-ը: Հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը մեծ չէր, որը հնարավորություն կտար ծածկելու բեռի օրական գրաֆիկը ձմռան առավելագույն բեռի ժամանակ, ինչպես ...
Տարիներ առաջ, ԱՄՆ-էն վերադարձի ճամբուս վրայ, պէտք էր գիշեր մը մնայի Հոլանտայի մայրաքաղաք Ամսթերտամի մէջ: Առիթէն օգտուելով քանի մը ժամով արագ պտոյտ մը կատարեցի քաղաքին մէջ, սակայն չհասցուցի իմ սիրած Ռեմպրանտի եւ Վան Կոխի թանգարանները այցելել: Հոլանտացիներուն սպիտակամորթ ու շիկահեր ըլլալը գիտէի ու կը կարծէի, թէ բոլոր դէմս ելլողները այդպէս ...
Նոր տարվա հետ եկած ձյան պատճառով առանց այն էլ անբարվոք Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը հայտնվել էր անմխիթար վիճակում, մի կողմից ճամբարակի, մյուս կողմից Վարդենիսի ճանշինները դրսեւորել են բացահայտ անգործություն, չեն մաքրել ձյունը, աղով ու ավազով չեն մշակել մերկասառույցը, որի պատճառով տեղի են ունեցել բազմաթիվ պատահարներ: Նկատենք նաեւ, որ հիշյալ օրերին ճանապարհը չի ...
Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ամենայն հրճվանքով գրել էր, որ 2018թ. Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Վերջում էլ հավելել էրՙ «սա՛ է Նոր Հայաստանը»: Դասականն այստեղ կասեր` իյա, իրո՞ք: Գրքո՞վ պիտի նոր Հայաստան գար, եթե այո, ուրեմն ամենանոր Հայաստանը խորհրդային Հայաստանն է եղել, ...
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադառնալով հանրության շրջանում մեծ վրդովմունք առաջացրած Երեւան քաղաքի աղբահանության տխուր վիճակին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ցավալիորեն պետք է նկատել, որ խորհրդի կազմում ո՛չ բանասիրության, ո՛չ պատմության ֆակուլտետից ներառված չեն դասախոսներ կամ ուսանողներ, այնինչ համալսարանը ի սկզբանե կայացել է հիշյալ ֆակուլտետների հիմքերի վրա: Հայագիտության ինստիտուտների հանդեպ նման արհամարհական վերաբերմունք չի ...
ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է այն հանդեսների անունները, որոնք կառույցի համար ընդունելի են, եւ որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները կարող են համարվել գիտական: Գիտաշխատողներն այդ որոշումն ավելի շատ գիտության հանդեպ արհամարհանք են համարում, քանՙ խելքին մոտ, գոնե մի քիչ: Ըստ որոշմանՙ գիտական չեն համարվում նաեւ այնպիսի պարբերականներ ու ...
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Բայց վերջինիս պարագայում Թուրքիան է որոշում այդ հարաբերությունների պայմանները, իսկ Երեւանը չունի դրանց կարգավորման բանալիները: Հակառակ, որ ցեղասպանության հսկայական ամպը դեռեւս կախված է Թուրքիայի գլխավերեւում, նա կարողանում է տարածաշրջանում համարյա անարգել առաջ տանել իր քաղաքականությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը սկսելու են իրենց երկրներում ունենալով Մ. Նահանգների 2 նոր դեսպանՙ համապատասխանաբար Լին Թրեյսիին եւ Ըրլ Լիցենբերգերին , այն բանից հետո, երբ մանրազնին հետաքննության արդունքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը հավանություն տվեց նրանց թեկնածությանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից ...
Սփյուռքում գործող հայկական ռադիոկայանները համարվում են հայապահպանման կարեւորագույն բաղադրիչներից: Հենց այս առաքելությունն ունի նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «Այգ» հայկական ռադիոկայանը, որի հիմնադիր-տնօրեն Շաքէ Մանգասարյանի հետ էլ ծավալվեց իմ հարցազրույցը:
Օրեր ի վեր Գերմանիայի հարավային շրջաններըՙ Բավարիան, ինչպես նաեւ Ավստրիան թաղվել են ձյան առատ շերտի տակ, աշխարհից կտրվել են մի շարք տեղավայրեր, փակ են փողոցներ, դպրոցներ: Սաքսոնիայում եւ Թյուրինգիայում էլ որոշ կայարաններում երկաթուղին չի գործում: Ձյան մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաեւ կամավորներ, բայց նրանց ուժերն էլ բավարար չեն: Տեղական ԶԼՄ- ...
Վերջին ամսվա ընթացքում, մեր խնդրանքով, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը վերջին տարիների տարբեր հետազոտությունների եւ տվյալների համակարգման, ընդհանրացման եւ վերլուծության արդյունքում արել է մի սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե ի՞նչ սպասելիք ունի մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանությունից: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետազոտության ...
Հայաստանը թեւակոխում է 2019թ.ը նորընտիր խորհրդարանով, դեռ չձեւավորված կառավարությամբ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարով, ինչպես ասում ենՙ նոր շնչով, նոր ոգեւորությամբ, նոր Հայաստանի հույսով, սակայն անորոշ ապագայով: Թերեւս միակ բանը, որ հստակ է, դա գազի գինն է, որը հունվարի մեկից դարձել է 165 դոլար հազար խորանարդ մետրի համար, թանկանալով մոտ 10%-ով 2018թ. ...
Կոմունիստների օրոք անեկդոտ կար. աշխատանքից ազատված հիմնարկի պետը իր փոխարեն նշանակված նոր տնօրենին երեք ծրար է հանձնում: -Պահիր չհրկիզվող պահարանում,-ասում է,- հենց տեսնես գործերը վատանում ենՙ հերթով կբացես... Անցնում է որոշ ժամանակ, հիմնարկում գործերը վատանում են, վերադասը անվերջ քննադատում է նոր տնօրենին: Հիշում է նախորդի թողած ծրարները եւ բացում դրանցից ...
Նոր տարին իր հետ նոր սադրանքներ բերեց Արցախի դեմ: Ինչպես անցած տարում, այնպես էլ հիմա, սադրանքի առաքիչը տխրահռչակ երջանիկ Ասյա Խաչատրյանն էր: Հունվարի չորսին համացանցի հայկական տիրույթում տարածվեց նրա լուսանկարը` Ադրբեջանի պետական դրոշի ֆոնին` թիկունքում ունենալով 1918-20թթ. հայերի ջարդը կազմակերպող ադրբեջանական խորհրդարանի մեծադիր լուսանկարը: Այդ ամենն արդարացիորեն հուզմունքի մեծ ալիք ...
Եթե ծնողները երեխային տարվա ընթացքում թատրոն չեն տանում, Ամանորին անպայման տանում են: «Երեխաներին տանում ենք «յոլկա»,- ասում են հայրիկ-մայրիկները, տատիկ-պապիկները: «Յոլկան» տոնածառային ներկայացումն է. այս անունը դեռ սովետական ժամանակներից է եկել, երբ թատրոնները հատուկ Նոր տարվա առիթով փոքրիկ հանդիսատեսի համար ներկայացումներ էին բեմադրում: Ծնողներն էլ իրենց պարտքն էին համարում երեխաներին ...
Ես մամուլի մի շարք էջեր եմ նվիրել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի անբարվոք վիճակին: Ինչ խոսք, գուցե թերթի այս տարվա առջին համարում չանդրադառնայի էլ դրան, եթե ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, ՀՀ մի շարք հպարտ քաղաքացիների հետ չարգելափակվեի Երեւանի կենտրոնական ավտոկայարանում:
Եվրոպական տարածքում առեւտրային զեղչերի շուրջ հայաստանյան միջավայրում ամենատարբեր զրույցներ են շրջանառվում: Ըստ դրանց, զեղչերն առավել շոշափելի տեսք են ստանում հատկապես Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնակատարությունների ընթացքում: Այդպես է, թե ոչ, փորձեցինք պարզել Ավստրիայի բնակչությամբ 2-րդ քաղաք Գրացի սուպերմարկետների կողմից տարածվող գովազդային թերթիկների օգնությամբ:
Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Չինաստան այցելեց ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հունվարի լույս 8-ի գիշերը հյուսիսկորեական Դանդուն սահմանային անցակետից ՉԺՀ մուտք գործեց Կիմի զրահապատ շարժակազմը: Արդեն նույն օրվա առավոտյան չինական Սինհուա գործակալությունը պաշտոնապես հաղորդեց, որ Կիմ Չեն Ընը նախագահ Սի Ցզինպինի հրավերով պետական այցով ՉԺՀ-ում կլինի մինչեւ հունվարի ...
Ի թիվս հայաստանյան այլ հրատարակչությունների, Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տաղավարին անցած տարի մասնակցում էր նաեւ ԵՊՀ-նՙ ներկայանալով իր փոքրիկ առանձին տաղավարով: Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ մեր զրույցըՙ ստորեւ:
Սիրիայից եւ մասնակիորեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություն անելուց հետո նախագահ Թրամփը որոշել է դիվանագիտական լուրջ գործողություններ սկսել Մերձավոր Արեւելքում: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հունվարի 8-ից մինչեւ 15-ը շրջագայություն է կատարում Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Սաուդյան Արաբիայում: Իսկ հունվարի 4-ին սկսվել է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական ...
Գերմանիան 2016 թվի հունիսի 2-ից միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին: Ու թեեւ ճանաչման գործընթացին նպաստող խորհրդարանականների անունները ծանոթ են, բայց նրանք չէին առաջինն այդ գաղափարը մտահղացողները: Նրանցից առաջ Գերմանիայում ապրող մի խումբ թուրքեր հիմնել էին «Սոյքըրմ Կարշըտլարը Դերնեգի» (SKD)ՙ ընդդեմ ցեղասպանության ընկերությանը, որի հիմնադրման քսանամյակի առթիվ վերջերս Ֆրանկֆուրտի համայնքային կենտրոններից ...
Կատարուած իրողութիւնները կ’ընդունինք ինչպէս որ են: Սփիւռքի մէջ վարժուած էինք, որ հայրենահանուած ժողովուրդի քաղաքական հորիզոնին վրայ ըլլային երեք ազգային կուսակցութիւններ, որոնք, վերանկախացումէն ետք, կոչուեցան աւանդական: Սփիւռքի մէջ կը գործէին նաեւ համայնավարներ, բայց առանձին հայ համայնավար կուսակցութիւն չկար, անոնք, ուր ալ գտնուէին, մաս կը կազմէին տեղւոյն համայնավար կուսակցութեան:
Վերջին շրջանում, ինչպես տեղեկանում ենք մեր պաշտոնակից ՌԱԿ «Պայքար» շաբաթաթերթից, կյանքից հեռացել են սփյուռքահայ մի քանի կարեւոր գործիչներ, որոցնց առանձնացնում ենք.