RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 3081, Տպվել է` 251, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Գ. Գ.

Ինչպես անցած իշխանության ժամանակ, այնպես էլ հիմա, գիտնականները նորմալ չեն վճարվում իրենց գիտական աշխատանքների դիմաց: Մարդիկ կանՙ տասնյակներով, հարյուրներով, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են գիտությանը, ամեն տարի տպագրում են բազմաթիվ գիտական հոդվածներ, մասնագետի սեղանին դնում մենագրություններ եւ այլն: Ցավոք, դրա համար գիտնականն այսօր չի վճարվում, կամ վճարվում է այնքան, որ կարելի է դա չվճարել համարել: Իհարկե, գեղեցիկ բան է հոգեկան բավարարվածությունը, բայց համաձայնեք, որ գիտությամբ զբաղվելու համար գիտնականին նաեւ «սննդով բավարարված ստամոքս» է հարկավոր: Ավելինՙ գիտնականն ընտանիք ունի, եւ դժվար է պատկերացնել չորսամյա որեւէ երեխայի, որը սնվում է հոր կամ մոր երկերի հինգհատորյակով ու դրանից ստացված հոգեկան բավարարվածությամբ:

Վճարե՛ք կամ գոնե հաճախ պարգեւավճարեք նաեւ այդ մարդկանց...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ