ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Գ. Գ. Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիեւն իր լրագրողական խմբով ժամանել է Հայաստան: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հաջիեւն իր խմբով Հայաստանում պետք է գտնվեր փետրվարի 1-5-ը: Այս մասով մամուլի որոշ էջերում հարց բարձրացվեց, որին ի պատասխան ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ Հաջիեւը գործնական այցով է գտնվում Հայաստանում: ««Թուրանը» հայտ է ներկայացրել մեր արտգործնախարարությանը հավատարմագրվելու Հայաստանում համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու համար»,- ասված է Նաղդալյանի հատարարության մեջ: Անկեղծ ասած, սա բավականին զարմանալի է, որովհետեւ անձամբ ես խիստ կասկածներ ունեմ, թե որեւէ հայ լրագրող, բրուտ-ատաղձագործ, պայտառ, ջրկիր կամ փռնչի, կարող է գնալ Ադրբեջան` այն էլ խմբով, եւ այնտեղից ողջ-առողջ հետ գալ: |