RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2493, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԵՆՔ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ազգ» թերթում հայ-հրեական պատմական առնչությունների, ճակատագրի նմանությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի ընդարձակ հրապարակումը ապշեցնում է նյութի խոր իմացությամբ, իրադարձությունների, փաստերի, վերլուծությունների առատությամբ: Հիրավի պատրաստի մի գիտական բարձրակարգ թեզ:

Որպես մասնավոր անձ հակված չեմ փնտրելու ինչ-որ ընդհանրություններ հայերի ու հրեաների միջեւ: Քանի որ Հայաստանում չկա ազդեցիկ հրեական համայնք, հայաստանցիները թյուր պատկերացում ունեն այդ ազգի մասին: Ընդհանուրը թերեւս այն է, որ երկու ժողովուրդներն էլ սփռված են աշխարհով մեկ եւ երկուսն էլ ցեղասպանություն են ապրել: Ընդ որում, մենք ընդունում ենք նրանց Հոլոքոսթը, իսկ նրանք անսեթեւեթ չեն ճանաչում մեր ազգային ողբերգությունը: Բայց ամենատարբերիչըՙ մենք ինտերնացիոնալ ազգ ենք, հրեաները իրենցից բացի ոչ մեկի չեն ընդունում:

Ահա եւ հետաքրքրական էր իմանալ, թե հարգարժան պատմաբանը ինչով կբացատրի տվյալ մասնավոր պարագանՙ ինչո՞ւ ցեղասպանություն ապրած ազգը չի ճանաչում նույնատիպ դաժանության միջով անցած մյուս ազգի ողբերգությունը: «Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը չճանաչելը, գրում է հոդվածագիրը, դառնում է երկրորդական-երրորդական կարգի երեւույթ: Կճանաչի, լավ, ոչ ոք նրան չի խնդրում, չի ճանաչի, դա արդեն նրա գործն է, որը միջազգային որեւէ նշանակություն չունի եւ բնավ չի անհանգստացնում Հայաստանին եւ հայությանը»:

Համենայն դեպս եթե իրոք բնավ չի անհանգստացնում Հայաստանին եւ հայությանը, ապա առնվազն չի կարող չհետաքրքրել, թե այնուամենայնիվ ինչո՞ւ չեն ճանաչում: Անշուշտ չեն ուզում բարդացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, չեն ուզում, որ նոր նյութեր հրապարակվեն մեր ցեղասպանության մեջ հավատափոխ հրեաներիՙ դյոնմեների կազմակերպական նենգ դերի մասին եւ այլն: Սակայն գոնե ինքներս մեր մեջ խոստովանենք, որ չճանաչման հիմքում ընկած է նաեւ, թող կոպիտ չհնչի, արհամարհանքը Հայաստանի եւ հայության հանդեպ (մասնավոր պահՙ սրտնեղում ենք, որ դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ազերստանին, մինչդեռ նույն բանն են անում նաեւ մեզ «բախտակից» հրեաները): Ո՞ւմ համար է գաղտնիք, որ հրեաները, իրենց համարելով ընտրյալ աշխարհանվաճ ցեղ, գերադասում են գործ ունենալ ուժեղների հետ, լինի դա Ամերիկան, Եվրոպան թե Ռուսաստանը: Եվ այս ֆոնի վրա ի՜նչ է ներկայացնում նրանց համար Հայաստանը:

Օտարներին արհամարհելու հրեաների նկրտումները դրսեւորվում են նաեւ նրանց եզակի անշնորհակալության մեջ: Եթե ռուսական լրատվամիջոցներում հնչի որեւէ անշնորհք խոսք Ռուսաստանի, ռուս ժողովրդի կամ նրա պատմության մասին, ապա մեծ է հավանականությունը, որ դրա հեղինակը հրեա է: Օրինա՞կ, խնդրեմՙ ամենավերջինը: Մոսկվայում ապրող «ռուս» գրող Դմիտրի Բիկովը (Զիլբերտրուդ) մեծ աղմուկ հանած իր վերջին հրապարակային ելույթում մասնավորապես անդրադառնալով ռուսների բարոյական նկարագրին, բարբաջում է, որ «անտիսեմիտ» Ռուսաստանը կարելի է փրկել, եթե նա ինքը քայքայի նահապետական ընտանիքը, որ Ռուսաստանում քաղաքական ազատություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ գերիշխում է նահապետական ընտանիքը, քանի դեռ ռուս կինը չսկսի դավաճանել ամուսնուն եւ ամուսինը այդ դավաճանությունը չճանաչի որպես ազատության խորհրդանշան, որ քանի դեռ Ռուսաստանում կանանց դավաճանությունը նորմա չդառնա, իսկ ամուսինները հավանություն չտան դրան եւ այլն, եւ այլն: Համատարած աղտեղություններ ռուսների հասցեին: Լպիրշ Զիլբերտրուդը այդ օրը ռուսներին խոստացել էր «Նշանավոր մարդկանց կյանքը» հրատարակաշարքում գիրք գրել ռուսների կողմից դավաճանի ատելի նմուշ դարձած գեներալ Վլասովի մասին, իհարկե, դրական թեքումով: Հակառուսական նսեմացումներից երբեք չեն խորշում «ռուսական» մտավորականության երեւելի ներկայացուցիչներ Շենդերովիչը, Ալբացը, Սոբչակը եւ սրանց նմանները: Սակայն շատ շեղվեցինք:

Ակադեմիկոս Հովհաննիսյանը հիշատակում է առանձին հրեա մասնագետների, որոնք արտահայտվել են հայերի ցեղասպանության օգտին: Սակայն նրանք եղանակ չեն ստեղծում: Հայաստանում պետք է ընդմիշտ մոռանան, թե հրեաները երբեւէ կճանաչեն մեր ազգային ողբերգությունը: Դա բացառվում է: Մեկ անգամ չի ասվելՙմիայն իրե՛նք են ցեղասպանություն ապրել եւ աշխարհը միայն ու միայն իրեց առջեւ պիտի խոնարհվի ու գլխավորըՙ փոխհատուցի:

Կուզենայի մեծարգո պատմաբանին դիմել մի առաջարկությամբ: Գուցե շատ ավելի արդիական կլիներ, եթե նա ընդհանրություններ ու առանձնահատկություններ փնտրեր դարերի ընդհատումներից հետո անկախացած երկու պետություններիՙ Իսրայելի եւ Հայաստանի ղեկավարների գործունեության միջեւ, փորձեր պեղել ու գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչու Իսրայելի առաջնորդներինՙ Դավիդ Բեն-Գուրիոնից սկսած, հաջողվեց մի թիզ տարածքում ստեղծել, առանց չափազանցության, աշխարհի ուժեղագույն ու ազդեցիկ պետություններից մեկըՙ հզոր էկոնոմիկայով ու ատոմային զենքով: Իսկ ի՞նչպիսին է մեր ներկան: Իսրայելի վարչապետների մեջ կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել միայն 16-րդինՙ Էխուդ Օլմերտին, ընդ որում խոսքը վերաբերել է ընդամենը մի քանի միլիոն շեկելի: *)

Եվ վերջում կողմնակի մի դիտարկում Իսրայելի ապագայի մասին: Նորերս այդ թեման սկսել է հոլովել ռուս նացիոնալիստական մամուլը: Վերհիշվում է բրիտանացի գիտնական Առնոլդ Թոյնբիի այն կանխատեսումը, ըստ որի Իսրայելը իր վերահառնումից հետո կգոյատեւի ընդամենը 60-70 տարի: Այնուհետեւ բերվում է 2012 թվականին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար հրեա Հենրի Քիսինջերի (նաեւ ամերիկյան 16 հետախուզական ծառայությունների) այն հայտարարությունը, թե 10 տարի հետո Իսրայելը կդադարի գոյություն ունենալուց: Նոր վարկածով Իսրայելի գոյությունը երկարաձգվում է մինչեւ այս դարի 30-ական թվականները: Կանխատեսման էությունը հետեւյալն է. Իսրայելը հարկադրված կլինի կամ նրան կստիպեն հաշտվել այն իրողությանը, որ մերձավորարեւելյան աշխարհամասում զուտ հրեական պետություն չի ստացվի գլոբալացման պայմաններում: Ուստի իսրայելական վերնախավը ստիպված կլինի համաձայնել երկազգ պաղեստինա-հրեական պետության ստեղծմանը: Այնուհետեւ կսկսվի սովորական պատմական մի գործընթաց, որը բնորոշ է եղել Մերձավոր Արեւելքին հազարամյակների ընթացքում, այն էՙ աշխարհամասը կուլ է տվել բոլոր զավթիչներին, այդ թվում նաեւ խաչակիրներին: Բոլոր դեպքերում եթե իրոք ստեղծվի երկազգ պետություն, ապա անխուսափելի կդառնա հրեա բնակչության արտահոսքը (ինչն արդեն այժմ շոշափելի է): Իսկ պաղեստինցիները կբազմանան ինչպես իրենց բնական աճի, այնպես էլ ներգաղթյալների հաշվին: (**)

Վարկածըՙ վարկած, սակայն արդեն այսօր այն սկսել է մտահոգել ռուս նացիոնալիստներին: Նրանց կարծիքով, իսրայելցիների փոքր, սակայն պարարտ հատվածը կարտագաղթի Ամերիկա, իսկ ահա մեծամասնությունըՙ Ռուսաստան, եւ ոչ թե Օդեսա: Եվ այս տեսական միտքն անգամ սարսափեցնում է նրանց: Միայն Մոսկվան նրանց համար հերիք է. քաղաքի բնակչության սոսկ 2 տոկոսն են կազմում հրեաները, սակայն ի~նչ գերակա դիրքեր են գրավում նրանք երկրի քաղաքական, տնտեսական, լրատվական ասպարեզներում: Պարզ է, որ ոչ ռուսաց պետության օգտին:

Բոլոր դեպքերում, այնուամենայնիվ, հայերիս համար իմաստ չի ունենա փչացնել հարաբերությունները նոր տերմինով ասածՙ գլոբալիստական ազգի հետ:

*) Կարծում ենք, որ մեր հոդվածագիրը սխալվում է. մեղադրանքներ եղել են նաեւ Արիել Շարոնի, Եհուդ Բարաքի, նույնիսկ գործող վարչապետ Նաթանյահուի դեմ: Ծ.Խ.:

**) Կարծում ենք, սխալվում է նաեւ... Առնոլդ Թոյնբին. հանձնարարում ենք կարդալ «Ազգ»ի ներկա համարի 9-րդ էջը, որտեղ ներկայացվում են տվյալներ Պաղեստինյան ինքնավարության վերջը, կամ վերջի սկիզբը դնելու վերաբերյալ: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ