RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1564, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«VivaStart». ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ԵՎ «ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄ»ՙ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

Հավաստագրեր են ստացել ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015 թվականից իրականացվողՙ «VivaStart» կրթական ծրագիրը, անհրաժեշտ ներուժի բացահայտման եւ հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձեւավորում մասնակիցների համար: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը եւ աշխատանքային միջավայրումՙ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելինՙ տիրապետում են տարբեր, օրինակՙ հարցազրույցի մասնակցելու եւ ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի շրջանավարտներիՙ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր եւ բուհեր ներկայացնողՙ 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին եւ դրանք առաջարկելուՙ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել է Samsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին «VivaStart» կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

««VivaStart»-ը մեկնարկային կարեւոր հնարավորություն էՙ աշխատանքային միջավայրում ինքնադրսեւորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու եւ ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ եւ հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարեւոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները եւ գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ եւ ակնկալում լավագույն որակների դրսեւորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ