ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարեւան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը սեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներովՙ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար: 2017 թվականից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձեւովՙ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող եւ ամբողջությամբ նոր ենթակառուցվածք: Իրականացված ծրագրի արդյունքում, համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակՙ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ համայնքի բնակիչները: Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանըՙ 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: |