ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի եւ Հարավային Կորեայի ՊՆ նախարարներ Զաքիր Հասանովն ու Կիմ Տոնգ Օպին օրերս հանդիպում են ունեցել, որի ժամանակ զրուցել են նաեւ ռազմական հակագործակցության շուրջ: Մասնավորապես խոսվում է ադրբեջանցի կուրսանտներիՙ Հարավային Կորեայի ռազմական բուհերում ուսանելու մասին: |