RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՓԱԶԱՆՑ ԹԵԹԵՎ ՊԱՏԻԺ ԹՈՒՐՔ ՕՔՍՈՒԶԻՆ

Հ.Ծ.

Ամերիկյան կոնգրեսի էթիկայի հանձնախմբի երկարամյա հետաքննությունների եւ ֆեդերալ ամբաստանագրի 5 մեղադրանքների հիման վրա, ամերիկացի թուրք լոբբիստ, գյուլենամետ, «Turquoise Council of Americans and Eurasians» (TCAE) կազմակերպության նախագահ Քեմալ Օքսուզի դեմ հարուցված միջազգային դատական հետապնդումը ի վերջո ավարտվել է նախորդ շաբաթվա սկզբին: Մ. Նահանգների շրջանային դատավոր Տանյա Ջութկանը որոշել է 20 հազար դոլար տուգանք եւ կարճաժամկետ բանտարկություն սահմանել նրան: Մեղադրանքը 2013ի մայիս-հունիս ամիսներին Մ. Նահանգների 42 նահանգներից 317 բարձրաստիճան պատգամավորների (ներառյալ 11 կոնգրեսականների) այցը դեպի Բաքու կազմակերպելու, ֆինանսավորելու եւ այդ մասին հետաքննության ժամանակ կոնգրեսին խաբելու հանգամանքն է: Այցը կազմակերպված էր «ԱՄՆ-Ադրբեջան: Ապագայի տեսլականը» կոնֆերանսին մասնակցելու համար, եւ Օքսուզը ներկայացրել էր, որ իբր իր TCAE կազմակերպությունն է այն ֆինանսավորել: Մինչդեռ 2018-ի դեկտեմբերին խոստովանել էր, որ իրականում ֆինանսավորողը եղել էր Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը, որը 750 հազար դոլար էր վճարել դրա համար: Սա ներկայացուցիչների պալատի ճանապարհորդական կանոնադրության կոպիտ խախտում էր: Փաստորեն Ադրբեջանի կառավարությունը միջամտել էր ամերիկյան քաղաքականությանը: Բաքու այցելած 11 պատգամավորները, ըստ Houston Chronicle-ի 2014-ի լրատվական հաշվետվության, անխտիր պաշտպանել են ներկայացուցիչների պալատում նավթային պայմանագրերի ադրբեջանամետ բարեփոխումները:

2015-ին կատարված հետաքննությունների արդյունքում Օքսուզը փախել էր Մ. Նահանգներից եւ ապաստանել Հայաստանում, որտեղ տուրիստական գործակալություն էր գործարկել: Թե ինչպե՞ս եւ ո՞ւմ թույլտվությամբՙ հայտնի չէ: 2018-ին միջազգային հետապնդումների շրջանակներում հայկական իշխանությունները կալանավորում են նրան եւ արտահանձնում Մ. Նահանգներինՙ դատական գործընթաց սկսելու:

«Ամերիկայի ներքին քաղաքական կյանքին միջամտելու վերաբերյալ դատական այս գործին նման վճիռ կայացնելը ուղղակի ծիծաղելի է, բայց մենք ուրախ ենք, որ մեր նախաձեռնությամբ սկանդալային այս հարցը թափանցիկություն ստացավ եւ հրապարակային դարձավ», նշել է Ամերիկայի հայ դատի ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ