ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ Մարտի 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքի առթիվ սկսված հետաքննության շրջանակներում բլոգեր Նարեկ Մալյանն անմեղ է ճանաչվել: Միաժամանակ քրեական գործ է հարուցվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների դեմ, ովքեր, իրենց պնդմամբ, փորձել էին աղբամանը նետել Մալյանին, չնայածՙ վերջինս պնդում է, որ իրեն ցանկացել են առեւանգել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն էՙ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն: Հաղորդագրությունից անմիջապես հետո Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ անհայտ անձն իրեն փորձել է վրաերթի ենթարկելՙ կցելով մեղադրյալի լուսանկարն ու մեքենայի պետհամարանիշը: |