ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «Ազգ»ի խմբագրությունը կազմակերպում է հրապարակային քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները նոր զարգացումների լույսի ներքո» թեմայով, կլոր-սեղան ձեւաչափով: Քննարկմանը հակիրճ զեկուցումներով ու ելույթներով հանդես կգան իրանագետներ, արեւելագետներ, քաղաքագետներ տարբեր բուհերից եւ ինստիտուտներից: Քննարկումներին կմասնակցեն բոլոր ցանկացողները: Տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը, մարտի 13-ին, Թեքեյան կենտրոնի (Խանջյան 50) մեծ դահլիճում: Հրավիրվում են լրատվամիջոցները: |