RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1996, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՌԱՋ-ՀԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ ՕՊԵՐԱՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ... ԵՏ-ԵՏ ԵՐԹԱԼՈՎ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մարտի 13-ից սկսվել են Օպերայի հարակից այգում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես ենթադրվում էր, աշխատանքներն առանց միջադեպերի չեն ընթանում, չնայած նրան, որ դեռ ամիսներ առաջ քաղաքապետարանը գրավոր ծանուցել էրՙ խնդերոլվ ազատել տարածքը: Հենց մարտի 13-ին, առավոտյան, բախվել են քաղաքապետարանի աշխատակիցներն ու տեղի սրճարանատերերնՙ իրենց աշխատակիցներով: Մարտի 14-ին վիճակն ավելի է բարդացել, քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել էր ապամոնտաժել սրճարաններից մեկը: Իրավիճակն այնքան էր լարվել, որ սրճարանատերերն ու նրանց համախոհները փակել էին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկըՙ հայտարարելով նստացույց: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է ազատել փողոցը. գործողությունների ընթացքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Բախումից մոտ մեկ ժամ հետո ապամոնտաժող տեխնիկան հեռացել է տարածքից, սակայն լսելով քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կոշտ ձեւակերպումները, պարզ է դառնում, որ վերջիններս հակված չեն տեղի տալու սրճարանատերերին: Մասնավորապես քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքըՙ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը եւ հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էլ իր հերթին հայտարարել է, որ տեղի չեն տալու սրճանատերերի ու, իր ձեւակերպմամբ, մի քանի տասնյակ քաղաքացիների պահանջներին:

Ցավոք սրտի, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, գործողություններն իրականանում են կամայականության դաշտում: Հայտարարություններից պարզ դարձավ, որ չեն ապամոնտաժվելու այնպիսի սրճարաններ, որոնք շենքին ու հրապարակին պատճառում են նույն անհանգստությունը, ինչՙ մյուսները, թեեւ այսպես կոչվածՙ աղեղի մեջ գտնվում են այնքան, որնքան մյուսները:

Հ.Գ. Դեռ տարիներ առաջ կարծիք եմ հայտնելՙ ազատելու հրապարակը, բայցՙ սրճարանատերերին այլընտրանք առաջարկելով: Ներկա մեթոդը ճիշտ չէ: Բացատրություններն էլ հստակ հասկանալի չեն, Կենտրոնի ղեկավարն անընդհատ վկայակոչում է Թամանյանի նախագիծըՙ թիկունքով կանգնած լինելով հիշյալ նախագծի նորմերին չհամապատասխանող Հյուսիսային պողոտային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ