ՈՒԽՏԱՍԱՐՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ econews.am բնապահպանական կայքը հայտնում է, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին ոստիկանության Մեղրու բաժին է հրավիրվել 1966թ. ծնված Սամսոն Գ.-ն, ով, ըստ նախնական տվյալների, 2018թ. դեկտեմբեր ամսին, ընկերոջՙ 1987թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ գնացել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից Ուխտասար կոչվող տարածքՙ որս անելու, որի ընթացքում Արտյոմ Մ.-ն, իր մոտ եղած հրազենով Բեզոարյան այծ է որսացել, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուցվել է քրեական գործ: |