ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸՙ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. Գ. Մարտի 21-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել Վահագն Վերմիշյանը, որը 2017թ, եղել է Երեւանի քաղաքապետի խորհրդականՙ հասարակական հիմունքներով, 2014-17թթ.ինՙ Ռուսաստանի Դաշնության Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ, 1989-91թթ.ինՙ Ստեփանակերտի ճարտարապետ: «Նախագծել եւ կառուցել եմ հինգ միլիոնից ավել շինություններ տարբեր երկրներում, այդ թվումՙ Դեմոդեդովո օդանավակայանը. Սոչիի նավահանգիստը»,- հայտարարեց Վ.Վերմիշյանը: |